Ընդդիմադիր քաղաքական գործիչ Կարապետ Պողոսյանն Aravot.am-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Էջմիածնի հրապարակում հավաքվելու ու Վեհարանը ազատագրելու մտադրության իրականացումը կախված է նրանից, թե արդյոք նրան կհաջողվի՞ հավաքել մարդկային ռեսուրս։
«Փաշինյանի գործողություններից բացարձակապես պետք չէ զարմանալ և պետք չէ իր գործողություններում որոշակի տրամաբանություն և օրինականություն փնտրել, որովհետև ինքը գործում է ո՛չ տրամաբանորեն և ո՛չ օրինական, հետևաբար իրենից ամեն ինչ կարելի է սպասել։ Ուղղակի հարցը հետևյալն է՝ ինքն արդյոք կունենա՞ այդքան ռեսուրս, որ այն կարողանա օգտագործել Վեհափառի հրաժարականը պահանջելու համար։
Իմ կարծիքով, ինքն այդ ռեսուրսը չի ունենալու, ինչքան էլ փորձի վարչական ռեսուրս կիրառել, ինչքան էլ փորձի պետական համակարգից մարդիկ ներգրավվել, աղանդավորների ներգրավվել։
Իմ կարծիքով, չի չի կարողանա, այստեղ խնդիրն այն է, թե արդյոք դրսից կբերի՞ ինչ-որ ուժեր, որոնք կնպաստեն Վեհարանը գրավելու համար կամ Վեհարանը գրավելուց հետո ինչ կստացվի։
Կարդացեք նաև
Մենք հիշում ենք, չէ՞, 2018 թվականին էլ կար աղանդավորական մի շարժում՝ «Նոր Հայաստան, նոր Հայրապետ», ովքեր կարողացան հայտնվել Վեհարանում, ովքեր կարողացան իրենց պիղծ գործողություններն իրականացնել Սուրբ Էջմիածնում, բայց իրենց մոտ ոչինչ չստացվեց։ Արդյունքում Վեհափառը շարունակեց մնալ Էջմիածնում։ Ավելին ասեմ, այդ գործողություններից հետո Վեհափառի համակիրների, եկեղեցու հետևորդների թիվը կրկնապատկվեց, ավելի շատացավ։
Այսինքն՝ իրենք չկարողացան եկեղեցուն վնասել, մի բան էլ օգուտ տվեցին։ Այս դեպքում էլ կարծում եմ Փաշինյանը մտել է այնպիսի մի դաշտ, որտեղից ինքը չի կարողանալու դուրս գալ, սա լինելու է իր վերջը, ինքը չի կարողանալու Վեհափառին գահընկեց անելու, մեր հավատի սյուները խարխլելու»,- ասում է Կարապետ Պողոսյանը։
Նրա բնութագրմամբ՝ ողջունելի է Վեհափառի համեստությունն ու բարձր պահվածքը։
«Այս օրերին Փաշինյանն իրեն ամենավերջին, ամենասարսափելի ձևով պահեց, չեմ պատկերացնում, որ որևէ երկրի ղեկավար կարող էր իրեն այդքան ցածր պահել, բայց Վեհափառը ոչ մի վայրկյան չիջավ, չհասավ նրա մակարդակին։ Եվ սրանով Վեհափառն արդեն իսկ հաղթում է իրեն, դրանից է ինքը հունից դուրս գալիս, ավելի անտակտություններ ու անօրինականություններ է թույլ տալիս, որովհետև ինքը չկարողացավ Վեհափառին իջեցնել իր մակարդակին։
Նա Վեհափառի փեշերից կախ ընկած ձգում է, որպեսզի կարողանա տանել այն ցեխի մեջ, որի մեջ ինքն է թավալվում ամբողջ կյանքում, Վեհափառը այդ ցեխի մեջ չի հայտնվելու, բարձր է մնալու, իսկ Նիկոլը հենց այդ ցեխի մեջ մխրճվելու է», -ասում է Կարապետ Պողոսյանը։
Մանրամասները` տեսանյութում:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ