ՀԿԴ-ում իր գործով դատական նիստի ավարտից հետո ԲԴԽ նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանը Aravot.am-ի հետ զրույցում մեկնաբանելով նիստի ժամանակ արած հայտարարությունը, թե այս գործը վաղուց կկարճեր, եթե ինքը լիներ նիստը նախագահող դատավորը՝ ասաց. «Սիրում եմ երբեմն հումոր անել: Իսկ եթե լուրջ, այս գործը սկզբից մինչեւ վերջ կեղծիքի, քաղաքական պատվերի հիման վրա հարուցված գործ է: Ու միշտ ունեցել է թաքնված նպատակ: Ոչ թե հանցավորության դեմ են պայքարում, այլ ընդամենը ինձ պաշտոնից հեռացնելու համար:
Հիմքեր ստեղծեցին քրեական գործ հարուցելու, որպեսզի իմ լիազորությունները կասեցվեն եւ դադարեցվեն: Այս քրեական գործն ընդամենը այս նպատակն է ունեցել: Հակառակ դեպքում այս փնթի քննած գործը չէր հայտնվի դատարանում: Նպատակը եղել է ինձ պաշտոնից հեռացնելը, այլ ոչ թե գործը դատարան ուղարկելը: Ուղղակի ես իրենցից համառ դուրս եկա եւ հրաժարական չտվեցի: Սրա արդյունքում է այս փնթի գործը հայտնվել դատարանում:
Հենց ես արդարացվեմ այս քրեական գործով, պաշտոնս վերականգնվելու է: Եվ ես աշխատելու եմ Բարձրագույն դատական խորհրդի նախագահ եւ դատավոր՝ Երեւանի առաջին ատյանի դատարանում».-ասաց Ռուբեն Վարդազարյանը:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ