Լրահոս
Օրվա լրահոսը

Մի կողմից՝ դուք կոչ եք անում խոսել, պայքարել, իբր «ազատ և հպարտ քաղաքացի» արտահայտվել։ Մյուս կողմից՝ հենց մարդիկ դա անում են՝ դուք կալանավորում եք. Հակոբ Հակոբյան

Հուլիս 23,2025 00:44

Արցախի Արդարություն կուսակցության համանախագահ Հակոբ Հակոբյանի գրառումը 

Այս երկրի վարչապետը ասում է` «Եթե ժողովուրդը համաձայն չէ Արցախի հարցում իմ դիրքորոշմանը, թող դուրս գա, հեղափոխություն անի»։ Բայց երբ արցախցին բարձրաձայնում է իր ցավը, դուք նրանց ձերբակալում եք։

Դավիթ Գալստյանը՝ Արցախի Ազգային ժողովի պատգամավոր, «Արդարություն» խմբակցության ղեկավարն այսօր, մեկ ամսից ավելի անազատության մեջ է միայն նրա համար, որ խոսել է Արցախի հարցից։ Վերաքննիչ դատարանը մերժում է բողոքը, իշխանությունը լռեցնում է։ Սա՞ է ձեր պատկերացրած ժողովրդավարությունը։ Սա՞ է ձեր խոստացած նոր Հայաստանը։

Դուք հայտարարում եք, թե Արցախի հարց այլևս գոյություն չունի։ Բայց ո՞վ տվեց ձեզ այդ իրավունքը։ Ո՞վ ձեզ լիազորեց մեր պատմությունը փակել։ Արցախի հարցը չի վերանում, քանի դեռ մեր հողում մեր հերոսների արյունն է, ու մեր ժողովրդի կամքը՝ չմոռանալ, չնվազել, չհրաժարվել։

Ձեր խոսքերն ու գործերը կոպտորեն հակասում են միմյանց։ Մի կողմից՝ դուք կոչ եք անում խոսել, պայքարել, իբր «ազատ և հպարտ քաղաքացի» արտահայտվել։ Մյուս կողմից՝ հենց մարդիկ դա անում են՝ դուք կալանավորում եք։ Սա այլևս ժողովրդավարություն չէ, սա սառը քաղաքական հաշվեհարդար է։ Սա լռեցում է, սա ուրացում է ազգային հիշողության, զոհերի, մեր իղձերի։

Արցախը չի մոռացվում։ Արցախը չի փակվում դատարաններով ու բանտարկություններով։ Արցախի հարցը ձեր քաղաքական որոշումներով չի ոչնչանում։ Այս ժողովուրդը երբեք չի ընդունելու պարտված ու նվաստացած մանիպուլյացիա։ Պատմությունը տեսնում է ամեն ինչ։ Եվ պատմության առաջ պատասխան եք տալու բոլորդ։

Ազատություն Դավիթ Գալստյանին, ազատություն բոլոր քաղբանտարկյալներին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031