Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՄՆ առաջարկները չեն բավարարում Թուրքիային, Իրանին եւ Ռուսաստանին, թեպետ Ալիեւին բավարարում են. Սուրեն Զոլյան. «Հրապարակ»

Հուլիս 23,2025 11:50
Zolyan

Ադրբեջանի ղեկավարի պնդումներին, թե, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքում» հայ սահմանապահների երես չպետք է տեսնեն ադրբեջանցիները, Երեւանից արձագանքեցին երկու օր անց: «Ադրբեջանը Նախիջեւանին կապող ճանապարհը պետք է լինի երկու երկրների տարածքային ամբողջականության, ինքնիշխանության սկզբունքով»,- ասել է վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը՝ հերքելով Ալիեւի պնդումները, թե այդ հարցերն են քննարկել Աբու Դաբիում: Ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանի խոսնակն անում հայտարարություններ, որոնք Փաշինյանը չարեց ո՛չ Աբու Դաբի կատարած այցից հետո, ո՛չ էլ օրեր առաջ տված մամուլի ասուլիսում:

Քաղաքագետ Սուրեն Զոլյանը, «Հրապարակի» հետ զրույցում անդրադառնալով թեմային, ասում է. «Փաշինյանի արարքներն անմեկնաբանելի են, դրանք միայն ինքը կարող է մեկնաբանել, սակայն ես էլ եմ այն մտքին, որ առանց իր թողտվության իր խոսնակը չէր կարող նման տեքստ հրապարակել, իհարկե, դա հակասում է այն ամենին, ինչ ասում էր նա Ստամբուլում` հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ: Եվ մենք չգիտենք, թե նա կոնկրետ ինչ էր ասել Էրդողանին, սակայն Էրդողանն էլ իր հերթին մեծ գոհունակություն հայտնեց, անգամ Փաշինյանի մոտեցումները որակեց խիստ կառուցողական: Վստահաբար կարող ենք ասել, որ Նիկոլ Փաշինյանը խոսնակի հայտարարությունների միջոցով փորձում է մեղմացնել իրավիճակը, իսկ պատճառն այն արձագանքներն են, որոնք նա ստացել է դրսի ուժերից:

Ինչ վերաբերում է Նազելի Բաղդասարյանի հայտարարություններին, ապա դրանք ոչինչ չեն նշանակում, քանի որ շատ ավելի լուրջ բաներ արդեն ասվել են` վարչապետի կողմից: Այս պրոցեսներում մի բան այնպես չի գնում, քանի որ այն առաջարկները, որ անում է ԱՄՆ-ն, չի բավարարում Թուրքիային, թեպետ Ալիեւին բավարարում է: Չի բավարարում Մակրոնին, չի բավարարում Իրանին եւ Ռուսաստանին: Նրանք միասին հետաքրքիր քայլ են արել` համատեղ ռազմածովային զորավարժություններ են կազմակերպել, որոնց մասին չեն խոսել: Ստացվում է, որ Փաշինյանի եւ իր խոսնակի հայտարարությունները որեւէ մեկին չեն հետաքրքրում, նրանք իրենց անմիտ քայլերով բացել են պանդորայի արկղը, որտեղ կան շատ հզոր ուժեր, որոնք այս բոլոր հարցերի հասցեատերերն են»:

Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031