Այսօր մեր իրականությունը լեցուն է հայհոյախառն խոսքով, ընդ որում դա կատարվում է պետական մակարդակով՝ թե երկրի ղեկավարի կողմից ամենօրյա ռեժիմով, և թե իշխանական ստորադաս բոլոր մարմիններում: Խայտառակ խոսույթով պիտակավորվում է Հայ Եկեղեցին և հայ հոգևորականը:
Նման վարքագիծը բոլորովին չի նշանակում ազատ խոսքի արտահայտություն: Սա բարոյապես ընկած անձին բնորոշ վարքագիծ է, անընդունելի՝ ըստ քրիստոնեական արժեքների:
Ավետարանն է ասում «Մարդուն չի պղծում այն, ինչ մտնում է բերանով, այլ այն, ինչ դուրս է գալիս բերանից»:
Երկրի ղեկավարն ասում է, որ 30 տարի աղոթում է, բայց միթե անկեղծ աղոթող շուրթերն ու սիրտը կարող են ամեն օր հայհոյախառն խոսք ասել Հայ Եկեղեցու և եկեղեցականների մասին: Սա պղծություն է, հակաքրիստոնեական և հակաեկեղեցական:
Սաղմոսաց գրքին ծանոթ երկրի վայ ղեկավարը պարտավոր է սա գիտակցել:
Կարդացեք նաև
Ծառն իր պտղով է ճանաչվում, իսկ այսօրվա իշխանավորների պտուղները չար են ու դիվային, հետևաբար չփորձեք մոլորեցնել մեզ՝ իբրև թե Հայ եկեղեցու զավակ եք և աղոթասեր:
Մոսկվայի հայկական եկեղեցու հոգևոր սպասավոր Տեր Քերովբե քահանա Բարսեղյան