ՀՀ գլխավոր դատախազությունը վերաքննիչ բողոք է ներկայացրել Մհեր Ենոքյանին բանտից պայմանական վաղաժամկետ ազատելու վերաբերյալ: Այն արդեն ընդունվել է վարույթ, «Sputnik Արմենիային» հայտնել են գերատեսչությունից։
Ինչպես հայտնել էինք՝ ցմահ ազատազրկման դատապարտված Մհեր Ենոքյանը ազատ է արձակվել՝ 29 տարի անազատության մեջ լինելուց հետո:
Մհեր Ենոքյանին մեղադրանք էր առաջադրվել իր համակուրսեցի Իոսիֆ Աղաջանովին սպանելու համար։ Ենոքյանը 1996թ.-ին նոյեմբերի 29-ին դատապարտվել է մահապատժի։
Մհեր Ենոքյանը ցմահ ազատազրկման դատապարտվեց, երբ ՀՀ-ում վերացավ մահապատիժը: