Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես ու Աննան չենք ամուսնացել, որ գոնե էրեխեքս ապրելու տեղ ունենան»․ 2018թթ-ից ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան

Հուլիս 23,2025 15:11

«Կարող եմ ասել, թե ինչու ամուսնացած չեմ։ Քանի որ ես 1990-ականներին ընդդիմադիր քաղաքական գործունեությամբ էի զբաղվում, մենք չենք ամուսնացել, որովհետև գիտեի՝ ինձ բռնելու են, դատելու են, իմ գույքը բռնագրավելու են։ Մենք չենք ամուսնացել մի նպատակով, որ կարողանամ ընտանիքիս պաշտպանեմ»,- իր ֆեյսբուքյան էջում հրապարակված տեսանյութում պարզաբանում է 2018 թվականից արդեն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ իր Աննա Հակոբյանի հետ ամուսնացած չլինելու առնչությամբ։

Նա նշում է նաև, որ իրենց համատեղ ձեռք բերած տունն էլ է գրանցվել Աննա Հակոբյանի անունով․ «Որ տուն ենք ունեցել, գրվել է Աննայի անունով․ համատեղ ենք ձեռք բերել, բայց իր անունով է գրվել։ Ես չեմ ուզել ամուսնանալ այդ նպատակով․ հասկացել եմ, որ դատ, դատաստան է լինելու, ինձ ինչ են անելու, գոնե էրեխեքս ապրելու տեղ ունենան։ Դրա համար է, որ մենք չենք ամուսնացել, որ այդ տունն Աննայի անունով լինի, Աննան էլ ինձ հետ դե յուրե կապ չունենա, որ ինձնով չգնան, մեր աշխատանքով ստեղծածը ձեռքներիցս առնեն։ Չամուսնանալու ուրիշ ոչ մի պատճառ մենք չենք ունեցել»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031