Լրահոս
Օրվա լրահոսը

Հունաստանի հետ մշակույթի ոլորտում համագործակցության վերաբերյալ փաստաթղթեր են ստորագրվել 

Հուլիս 23,2025 16:54

Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար՝ ընդգծելով, որ Հայաստանի և Հունաստանի միջև ձևավորված բարեկամական հարաբերությունները և պատմական ընդհանրություններն ամուր հիմք են՝ երկու երկրների համագործակցությունը հատկապես մշակույթի ոլորտում ամրապնդելու և ընդլայնելու համար։

Նախարար Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է մշակույթի ոլորտի զարգացման հիմնական ուղղությունները՝ կարևորելով համատեղ ծրագրերի իրականացումը տարբեր ուղղություններով։

Կողմերն ընդգծել են՝ երկու երկրների միջև փոխշահավետ համագործակցության զարգացման մեծ ներուժ կա՝ պատրաստակամություն  հայտնելով ընդլայնելու երկկողմ կապերը համատեղ ծրագրերի միջոցով։

Հանդիպման ընթացքում քննարկվել են մշակույթի ոլորտում փոխանակման ծրագրերի, միջթանգարանային համագործակցության, երկու երկրներում մշակույթի օրերի կազմակերպման, համատեղ ցուցահանդեսների և ֆիլմարտադրության նախագծերի, մշակութային ժառանգության պահպանման, կառավարման ոլորտում փորձի փոխանակման վերաբերյալ հարցեր:

Հանդիպմանը հաջորդել է մշակույթի ոլորտում համագործակցության վերաբերյալ փաստաթղթերի ստորագրումը։ Մասնավորապես՝ ստորագրվել են Մշակույթի բնագավառում համագործակցության ծրագիր, Մշակութային արժեքների ապօրինի շրջանառության կանխարգելման մասին համաձայնագիր, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի և Սալոնիկի Մեգարոն համերգասրահի միջև համագործակցության հուշագիր, Հայաստանի կինոյի հիմնադրամի և Հունաստանի կինոկենտրոնի միջև համագործակցության հուշագիր։

Նախարարներ Ժաննա Անդրեասյանը և Ստիլիանի (Լինա) Մենդոնիին վստահություն են հայտնել, որ ստորագրված փաստաթղթերը նոր շունչ կհաղորդեն Հայաստան- Հունաստան մշակութային կապերի ամրապնդմանը և կբացեն համագործակցության նոր հորիզոններ։

Քննարկվել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր։ 

ՀՀ ԿԳՄՍ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031