Լրահոս
Օրվա լրահոսը

Թաթուլ Պետրոսյան. «Սա չի ասում պետք է ազատենք Բաքվի բանտում գտնվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին, Հայաստանի տարածքները, որ ադրբեջանական վերահսկողության ներքո են, սա ասում է՝ եկեղեցին պետք է ազատենք Վեհափառից»

Հուլիս 23,2025 19:25

Արդարադատության գեներալ-մայոր Թաթուլ Պետրոսյանը «Հայելի» ակումբի հետ հեռավար զրույցում անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Մայր Աթոռի եւ Վեհարանի վրա պլանավորվող գրոհի մասին՝ ասաց. «Դա եւս ադրբեջանական կոնկրետ պայման է եւ հանձնարարական: Հայաստանում հայապահպանության ուղղությամբ այսօր հստակ գործող իրական ուժը մեր ազգային Հայ Առաքելական եկեղեցին է: Հայ Առաքելական եկեղեցու դեմ կատարված յուրաքանչյուր քայլ, յուրաքանչյուր հարձակում հայի ինքնության, հայի տեսակի դեմ է, ամբողջ հայ ազգի դեմ է: Եվ ես համոզված եմ, որ Նիկոլ Փաշինյանը, որ ցանկանում է այս մեծ աղետը բերել հայ ազգի գլխին, խորամանկ աղվեսի պես երկու ոտքով ընկնելու է ծուղակը:

Նույնիսկ սոցիալական հարցումներն են ցույց տալիս, որ Նիկոլ Փաշինյանն իր հաշվարկով շատ բաներում բավականին սխալ դուրս եկավ: Եթե նույնիսկ ընդունենք այդ սոցիալական հարցումները, եկեղեցու նկատմամբ վստահությունն ու հավատը 10 տոկոսով բարձրացել է: Մեր տարածքների ավելի քան 500 քկմ-ն, որ գտնվում է Ադրբեջանի կազմում, Արցախի մեր ռազմաքաղաքական ղեկավարները, որ գտնվում են Բաքվի բանտերում, Հայաստանի բազմաթիվ տարածքներ, որ ադրբեջանական վերահսկողության ներքո են,  սա չի ասում՝ պետք է ազատենք մեր տարածքները, սա ասում է՝ եկեղեցին պետք է ազատենք Վեհափառից:

Սրանից հակահայ արտահայտություն երբեք չի կարող լինել եւ չի էլ եղել: Բազմադարյա մեր եկեղեցին դիմացել է 1700 եւ ավելի տարի ու էլի կդիմանա: Համոզված եմ: Սա նույնիսկ չի համարձակվելու, չնայած պատրաստվում է հարձակում գործել եկեղեցու վրա եւ դրա նախապատրաստումը պետք է լինի Էջմիածնի հրապարակում: Համոզված եղեք, որ 100 հոգի պարզապես քաղաքացի չի կարող հավաքել:

Ես արդեն տեղեկացված եմ, որ սա փորձում է աղանդավորական շարժումներին ներգրավել: Մենք տեղեկացանք, որ «Կյանքի խոսքը» աղանդավորական կազմակերպությունը հրաժարվել է  մասնակցել: Բայց կարծես թե «Եհովայի վկաները» ցանկություն հայտնել են:

Նաեւ տեղեկություն ենք ստանում, որ սա որոշել է այս ազգակործան գործողություններին ներգրավել նաեւ իրավապահ մարմիններին, որոնց համազգեստը փոխելով քաղաքացիականի, փորձելու է մարդկային քանակի տպավորություն ստեղծել: Բայց դա էլ չի հաջողվելու սրան: Որովհետեւ մարդիկ ինչքան էլ նիկոլապաշտ լինեն, վերջին հաշվով հասկանում են, որ եկեղեցուն դեմ գնալը նշանակում է դեմ գնալ իր ընտանիքին, իր զավակին, իր ծնողին:

Միեւնույն է, չի հաջողելու: Երկօրյա այցով մեկնել կամ մեկնում է Ռուսաստան եւ հարձակումը պլանավորել է ամսի 27-ին՝ եկեղեցական տոնակատարության ժամանակ: Կրկին ասում եմ, համոզված եմ. մեր ժողովուրդը լավ է հասկանում եւ սրանց, խղճուկ արարածների հարձակումը ժողովրդին ավելի կմիավորի: Եվ համոզված եղեք, որ հայ ազգը պաշտպանելու է իր եկեղեցին, ինչպես եկեղեցին միշտ պաշտպանել է հայոց ազգին»:

 

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031