Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե մեկը մանրամասն կարդացել է Հին կտակարանում նկարագրված՝ ողջակեզի կանոնները, ապա դրանով նրա քրիստոնեական «արժեքը», ըստ իս, շատ չի մեծանում». Ռուբեն Մելիքյան

Հուլիս 23,2025 21:21

Փաստաբան Ռուբեն Մելիքյանը ուշադրություն է հրավիրել վարչապետ Նիկոլ Փաշինյանի այսօրվա գրառմանը, նրա սահմանած չափանիշներին:

Նա գրել է.

1) Այնտեղ բացակայում է Հայ Առաքելական Եկեղեցու ու առհասարակ առաքելահաստատ որևէ եկեղեցու զավակին ներկայացվող կարևորագույն պահանջը՝ պարբերաբար Սբ.Պատարագին մասնակցելով՝ հաղորդություն ստանալը։ Տարեկան առնվազն 5 անգամ։

2) Այնտեղ բացակայում է Հայ Առաքելական Եկեղեցու ու առհասարակ առաքելահաստատ որևէ եկեղեցու զավակին ներկայացվող կարևորագույն մեկ այլ պահանջ՝ Եկեղեցու նվիրապետական կարգն ընդունելը, քահանաների ու եպիսկոպոսների հոգևոր իշխանությունը ճանաչելն ու դրան ենթարկվելը։

3) Այնտեղ բացակայում է Հայ Առաքելական Եկեղեցու ու առհասարակ առաքելահաստատ որևէ եկեղեցու զավակին ներկայացվող կարևորագույն մեկ այլ պահանջ՝ Սրբազան ավանդությունն ընդունելը։ Ի՞նչ է Սրբազան ավանդությունը։ Դա Սբ. Գրիգոր Լուսավորչի պատմությունն է, դա Վարդանանքն է, դա Սբ. Ներսես Շնորհալին է, դա Սբ. Գրիգոր Նարեկացին է, դա մեր Սրբազան վարդապետությունն է, դա մեր գեղեցկագույն ու խորախորհուրդ Պատարագի ամեն բառն ու արարն է։

4) Այնտեղ առկա է այնպիսի «բողոքական» պահանջ, ինչպիսին է Աստվածաշունչը գոնե մեկ անգամ կարդացած լինելը։ Աստվածաշունչ մատյանում կան գրքեր, որոնք ես չեմ կարդացել, կան գրքեր, որ կիսատ եմ կարդացել։ Ու մեր Սուրբ Եկեղեցին ՉՈՒՆԻ ՊԱՀԱՆՋ՝ կարդալ ամենը։

Օրինակ, եթե մեկը մանրամասն կարդացել է Հին կտակարանում նկարագրված՝ ողջակեզի կանոնները, ապա դրանով նրա քրիստոնեական «արժեքը», ըստ իս, շատ չի մեծանում»։

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031