Լրահոս
Օրվա լրահոսը

Չգիտեմ, հրահանգը որտեղից է, բայց ուղեղային կենտրոնները կամ դրա մատակարարները հայկական իրականությունից են. Տեր Մարկոս քահանա Մանգասարյան

Հուլիս 23,2025 21:44

Արհեստականորեն հանրային օրակարգ բերել մի թեմա, որը տվյալ ժողովրդի բացարձակ մեծամասնության հետաքրքրությունների և անհանգստությունների շրջանակներում առհասարակ չի տեղավորում, դրանով շեղել ուշադրությունը երկրի շուրջ տեղի ունեցող աշխարհաքաղաքական լրջագույն և ծայրահեղ վտանգավոր գործընթացներից: Ահա, թե ինչ է արվում հենց հիմա:

Սակայն, թիրախավորված է մի կառույց, որը մեր ժողովրդի բացարձակ մեծամասնության ամենաուղիղ հետաքրքրությունների շրջանակներում է և անտարբեր չի կարող թողնել ոչ ոքի:

Խիստ կասկածում եմ, որ այս ծրագիրը ունակ էր հղանալ մի մարդ, ով անգամ մի բարձրագույն կրթություն չունի: Տեսանելի են ականջներ այնպիսի կառույցների, որոնք լրջորեն զբաղվում են էթնիկ հոգեբանությամբ, սոցիալական տրանսֆորմացիաների ուսումնասիրությամբ և այլն: Չգիտեմ, հրահանգը որտեղից է, բայց ուղեղային կենտրոնները կամ դրա մատակարարները հայկական իրականությունից են:

Բայց անգամ այս դեպքում, պարզվում է, որ ո՛չ վերը նշածս ականջների տերերը և ո՛չ էլ իրենց գործիք հանդիսացողը չեն ճանաչում Հայ Եկեղեցին ներսից: Թերևս կարող եմ ասել՝ և փառք Աստծո:

Հայ Եկեղեցին ճանաչելու համար, պետք է առնվազն լինել այդ Եկեղեցու զավակ ու հոգևոր ներկայություն ունենալ: Իսկ Հայ Եկեղեցու որևէ զավակ, որ ճանաչում է իր Եկեղեցին, երբևէ չի պայքարի իր Եկեղեցու և նրա Գահակալի դեմ:

«Գոհութիւն եմ յայտնում քեզ, Հա՛յր, Տէ՛ր երկնքի եւ երկրի, որ ծածկեցիր այս բանը իմաստուններից եւ գիտուններից ու յայտնեցիր մանուկներին» (Մատթ. 11:25):

 

Տեր Մարկոս քահանա Մանգասարյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031