ՀՀԿ խորհրդի անդամ Հայկ Դերզյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Յուրաքանչյուր առավոտ Բրեժնևին բերում էին «Պրավդա» թերթի թարմ համարը։
Նա կարդում էր, գլխով անում հաստատման նշանով, բայց մի օր որոշում է հարցնել.
— Ինչպե՞ս է հնարավոր, որ «Պրավդայում» ամեն ինչ այսքան լավ է, իսկ ինձ հասնող զեկույցներում՝ միայն աղետներ։
Կարդացեք նաև
Քարտուղարը մի պահ լռում է, ապա շփոթված պատասխանում.
— Լեոնիդ Իլյիչ, Ձեզ համար հատուկ համար ենք տպում, որ չանհանգստանաք։
Այս անեկդոտը հիշեցի, քանի որ տարանջատվածների մեդիան այնքան է կենտրոնացած մեզ՝ հանրապետականներիս վրա, որ անգամ փորձում է մեզ քննադատել ամերիկյան «Միջազգային հանրապետական ինստիտուտի» (IRI) հարցումների համար։
Քննադատության հավանական պատճառը այն է, որ կազմակերպության թիկունքում իբրև թե կանգնած են Հայաստանի հանրապետականները, սակայն ոմանց ուշադրությունից վրիպել է այն պարզ փաստը, որ խոսքը ԱՄՆ-ի հանրապետականների մասին է։
Այն, որ ձեր «գործերը» վատ են, դրա մեղավորը հանրապետականները չեն։
Այն, որ 2026 թվականին սպասելու որևէ լուրջ փաստարկ չեք ներկայացնում, մեղավորը հանրապետականները չեն։
Այն, որ ձեր նկատմամբ վստահությունը ցածր է, մեղավորը հանրապետականները չեն։
Չեմ զարմանա, եթե հաջորդ անգամ մեզ քննադատեն այն բանի համար, որ ինչ-որ մեկն դժգոհ է Հանրապետական հիվանդանոցի աշխատանքից։
Չեմ զարմանա, եթե մեզ մեղադրեն նույնիսկ այն բանի համար, որ Հայաստանի հավաքականը պարտվել է Հանրապետական մարզադաշտում։
Տիկնայք և պարոնայք, իրոք անիմաստ գործով եք զբաղված։ Փորձեք պայքարել իշխանության դեմ։ Հայրենիքը մանդատից վեր է»։