Լրահոս
Օրվա լրահոսը

Մարգարիտ Եսայան. «Տեսաք, թե ինչպես Ալիևը խոսեց Նիկոլ Փաշինյանի մասին. ուղղակի նրան հավասարեցրեց ցեխին, կատոկեց՝ ժողովրդի լեզվով ասած, բայց որևէ հակադարձում, որևէ արձագանք չեղավ Ալիևին». «168 ժամ»

Հուլիս 24,2025 08:30

ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանը համոզված է, որ եթե անգամ Փաշինյանը փորձի Էջմիածնի հրապարակում հանրահավաք իրականացնել, դա որևէ արդյունք չի տալու. «Մի փակագիծ բացեմ. ես որոշակի կապեր ունեմ ՔՊ խմբակցության, ՔՊ-ին հարող որոշ ընտանիքների և մարդկանց հետ և գիտեմ, որ այդ մարդիկ անգամ իրենք, որ այս 7 տարի եղել են Նիկոլի կողքին, գովերգել են նրա այս կամ այն քաղաքականությունը, անգամ Արցախը հանձնելուց հետո մեծ ցնցումներ չեն ապրել, այս մարդիկ եկեղեցու հանդեպ Նիկոլի այս վերաբերմունքն ընդունում են սվիններով, ջղային և անհամաձայնություն են հայտնում: Սա աշխատելու է ընդդեմ Նիկոլ Փաշինյանի»:

Ըստ նրա՝ Փաշինյանը «հլու ուլի նման» կատարում է Ալիևի բոլոր հանձնարարականները. «Երկու օր առաջ տեսաք, թե ինչպես Ալիևը խոսեց Նիկոլ Փաշինյանի մասին. ուղղակի նրան հավասարեցրեց ցեխին, կատոկեց՝ ժողովրդի լեզվով ասած, բայց որևէ հակադարձում, որևէ արձագանք չեղավ Ալիևին: Փոխարենը՝ կարծես ասաց՝ լսի, դու իմ վրա կատաղել ես, հասկանում եմ՝ ինչու, գուցե դանդաղել եմ Հայ Առաքելական եկեղեցու ոչնչացման գործում, բայց մի քիչ էլ համբերիր, մի քիչ էլ ժամանակ տուր, ես Հայ Առաքելական եկեղեցու ոչնչացումն էլ կիրականացնեմ, ինչպես դա արեցի Արցախի պարագայում, ինչպես դա արեցի Տավուշը հանձնելով, ինչպես դա անում եմ արդեն Սյունիքը հանձնելով: Սա դիալոգ է, սա ճորտի և տիրոջ երկխոսություն է»:

Ռազմիկ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «168 ժամ» շաբաթաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031