Հնդկաստանում ՀՀ պատվավոր հյուպատոս, ապա Բրազիլիայի փոխհյուպատոս, Բրազիլիայի քաղաքացի Հովսեփ Սեֆերյանի դեմ 2019թ.-ին սկսվել էին դատական գործընթացներ: 2019թ. մայիսի 24-ին մուտքագրվել էր Պետրոս Բաբաջանյանի հայցադիմումն ընդդեմ «Յանց Ինտերնեյշնլ» ՍՊԸ-ի, Հովսեփ Սեֆերյանի՝ ընդհանուր համատեղ սեփականություն հանդիսացող գույքից պարտապանի բաժինն առանձնացնելու եւ դրա վրա բռնագանձում տարածելու, իսկ բաժինն առանձնացնելու անհնարինության եւ ընդհանուր գույքի մյուս համասեփականատիրոջ կողմից այն ձեռք չբերվելու դեպքում հրապարակային սակարկություններով վաճառելու պահանջի մասին: Դատարանն արգելանք էր դրել նաեւ Երեւանի Քեռու փողոցում գտնվող նախկին դեսպանի տան վրա…
Հայցվոր Պետրոս Բաբաջանյանը հայտնել էր, որ ՀՀ Երեւան քաղաքի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կողմից թիվ ԵԱՔԴ/0821/02/11 քաղաքացիական գործով օրինական ուժի մեջ մտած վճռի համաձայն՝ «Յանց Ինտերնեյշնլ» ՍՊԸ-ից հօգուտ Պետրոս Բաբաջանյանի բռնագանձման է ենթակա 11.660.969 ՀՀ դրամ, ինչպես նաեւ այդ գումարի նկատմամբ, սկսած 29.04.2013 թվականից մինչեւ դրա փաստացի վերադարձնելու օրը, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված կարգով հաշվարկվող տոկոսների գումարը:
ՀՀ քաղաքացիաան դատարանում ավարտված գործի մանրամասները կներկայացնեմ «Առավոտի» առաջիկա համարներից մեկում:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
Կարդացեք նաև
«Առավոտ» օրաթերթ
23.07.2025