Լրահոս
Օրվա լրահոսը

«Հարգելիներս, հարձակումը ուժով՝ քրեորեն հետապնդելի է». արդարադատության նախարարը՝ Վեհարանի վրա հարձակման մասին

Հուլիս 24,2025 13:12

«Չեմ մտածել այդ հարցի մասին»,- կառավարության նիստից հետո կայացած ճեպազրույցում, լրագրողի հարցին ի պատասխան. ասաց ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։ Լրագրողը հետաքրքրվել էր՝ գնալո՞ւ է նախարարը Նիկոլ Փաշինյանի՝ Վեհարանն «ազատագրելու» հավաքին։ Իր որոշմանը նա կհանգի մտածելու արդյունքում։

Մյուս՝ հստակեցնող հարցին՝ Եկեղեցու դեմ հարձակմանն, այսինքն, չե՞ք միանալու, Սրբուհի Գալյանը հարցով պատասխանեց․ «Ինչպե՞ս պիտի արձագանքել ձեր պնդմանը։ Հարձակումը գիտե՞ք ինչ է։ Ինձ թվում է՝ գիտեք։ Եթե գիտեք ի՞նչ է՝ այդպես չէիք ձեւակերպի հարցը»։

Լրագրողը նկատեց՝ մեկ անգամ տեսանք Եկեղեցու վրա ԱԱԾ-ով հարձակում։

«Հարգելիներս, հարձակումը ուժով՝ քրեորեն հետապնդելի է»,- պարզաբանեց նախարարը՝ լրագրողներին հորդորելով չմանիպուլացնել։

Մանրամասները՝ տեսանյութում

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031