«Իրականում ոչ Հայաստանն է ուզում, ոչ էլ՝ Ադրբեջանը, որ այդ ճանապարհին ամերիկացիներ կանգնեն»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը՝ անդրադառնալով Սյունիքով Ադրբեջանը Նախիջևանին միացնող ճանապարհին։
Քաղաքագետը գտնում է, որ եթե Ադրբեջանն իսկապես ուզենար այդ կապը, խնդիրը քաղաքականից կդառնար տեխնիկական և հնարավորինս արագ լուծում կստանար։ Բանն այնն է, որ Ադրբեջանը չի ուզում Հայաստանի հետ ինչ-որ կարգավորման գնալ։ Հակառակը, շարունակում է ճնշումները մեր երկրի վրա։ «Ադրբեջանի հիմնական նպատակն է անել այնպես, որ քանի դեռ իրավիճակը չի փոխվել, Հայաստանը թույլ է, քանի դեռ ուկրաինական պատերազմը շարունակվում է, քանի դեռ Արևմուտքը Հարավային Կովկասում չէ, քանի դեռ իրանաիսրայելյան և մյուս խնդիրները կան, հասնել ավելի թույլ սուբյեկտայնություն ունեցող Հայաստանի։ Այդ պատճառով էլ Խաղաղության համաձայնագիրը չի ստորագրվում»,- համոզված է նա։
Ինչ վերաբերում է Հայաստանի ներքաղաքական վիճակին, Ալեքսանդր Իսկանդարյանն այն բացատրեց գործող իշխանության՝ երկրի բոլոր ինստիտուտների վրա վերահսկողություն ունենալու ցանկությամբ։ Ըստ նրա Հայաստանում եկեղեցին կամ սփյուռքը դեռ զերծ են նման վերահսկողությունից։ Քաղաքագետի կարծիքով այդ լարվածություն առաջիկա մեկ տարում էլ չի լուծվի, բայց նա նկատում է գործընթացներ, որոնք նոր քաղաքական միավորներ են ձևավորում
«Վաղ, թե ուշ իշխանությունը փոխվելու է։ Նման ցածր վարկանիշով իշխանության երկար մնալը դժվար է, դա կարող է լինել Ադրբեջանում, Ուզբեկստանում, բայց բարդ է Հայաստանում»,- եզրափակեց նա։
Կարդացեք նաև
Մանրամասները՝ տեսանյութում։