Լրահոս
Օրվա լրահոսը

Միշուստինն ազատել է Գուսմանին` ՏԱՍՍ-ի գլխավոր տնօրենի առաջին տեղակալի պաշտոնից

Հուլիս 24,2025 23:54

Միխայիլ Գուսմանը ազատվել է ՏԱՍՍ պետական լրատվական գործակալության գլխավոր տնօրենի առաջին տեղակալի պաշտոնից, հայտնում է գործակալությունը:  Համապատասխան որոշումը ստորագրել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը։

Հիշեցնենք, որ ՏԱՍՍ-ը Ռուսաստանի միակ պետական լրատվական գործակալությունն է։

75-ամյա Միխայիլ Գուսմանը շուրջ 30 տարի աշխատել է ՏԱՍՍ-ի համակարգում։ 2000 թվականից հանդիսանում է «Իշխանության բանաձևը» հեռուստատեսային նախագծի հեղինակն ու հաղորդավարը։ ՌԴ վաստակավոր մշակույթի գործիչ է (2001) և վաստակավոր լրագրող (2018)։

Գուսմանը գլխավորում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Կոմունիկացիաների զարգացման միջազգային ծրագրի Ռուսաստանի կոմիտեն, ՅՈՒՆԵՍԿՕ-ի Միջկառավարական խորհրդի տեղեկատվության և հաղորդակցման հարցերով (IPDC) անդամ է, ինչպես նաև` Ռուսաստանի ՅՈՒՆԵՍԿՕ-ի հանձնաժողովի կազմում։

Ի դեպ, հիշեցնենք, որ օրերս Գուսմանը, որը ծնունդով բաքվեցի է, Ստեփանակերտում մասնակցում էր մեդիաֆորումին, որտեղ ուշադրություն գրավեց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ելույթը, որտեղ նա, ի թիվս այլ հարցերի, կոչ արեց Ուկրաինային` «չհաշտվել օկուպացիայի հետ»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031