ՀԷՑ-ի, այսպես կոչված, ազգայնացման առնչությամբ Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային ինստիտուտի որոշման առնչությամբ ՀՀ կառավարությունը հուլիսի 23-ի դիրքորոշմամբ ցույց է տալիս, որ միջազգային ներդրողների պաշտպանության համար Հայաստանի ստորագրած միջազգային պայմանագրերը, դրանցով ստանձնած պարտավորությունները չի կատարելու, եթե դրանք Կառավարության ղեկավարին անձնապես կամ քաղաքականապես դուր չեկան։
ՀՀ վարչապետն արդեն անձնական վերաբերմունք է ցույց տվել ՀԷՑ-ի շուրջ կատարվող գործընթացի նկատմամբ՝ հայտարարելով, թե իր համար դա «պետության համը որոշ մարդկանց բերանում» պահպանելու երաշխիք է, և սրանով նա արդեն ամբողջ գործընթացի վրա դրել է ապօրինության կնիք։
Իշխանության քարոզչական ուղղություններից մեկն այն է, թե իբր Արբիտրաժային ինստիտուտի այդ որոշման չկատարումը տեղի է ունենում հանուն ՀՀ ինքնիշխանության։
Այս տրամաբանությունը կամայականության դուռ է բացում՝ ստացվում է որևէ միջազգային դատարանի (օրինակ Մարդու իրավունքների եվրոպական դատարան) վճիռ, որը վարչապետի դուրը չի եկել կամ նա համարել է իր իշխանության համար վտանգավոր, կարող է չկատարել:
Կարդացեք նաև
Այս մոտեցումը մեծ վնաս է հասցնում Հայաստանի միջազգային հեղինակությանը, հատկապես միջազգային ներդրումների ներգրավման համար։
Գործընթացը ցույց տվեց, որ պետական ինստիտուտներն ընդհանրապես չգործեցին։
Դա տեղի ունեցավ այն բանի շնորհիվ, որ Հայաստանում հաստատված է անձնիշխանություն և կուսակցապետություն: Սրանք են նրանց բերած «արժեքների բարիքները»
Լուծումը պարզ է՝ Հայաստանի դատարանը պետք է ընդամենը Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժի որոշման կատարման հարցը լուծի՝ առանց անդրադառնալու հարցի բովանդակային կողմին։
Դատարանի կարող է մերժել, եթե որոշումը խախտի հանրային կարգը։ Այդ է պատճառը, որ ՀԷՑ-ի շուրջ տեղի ունեցող գործընթացները իշխանությունն ուղեկցում է քարոզչությամբ այն մասին, որ հարցը կապված է հանրային անվտանգության հետ։
Մինչդեռ, վարչապետն արդեն ցույց է տվել է, որ իր համար դա ունի անձնական ու դրա հետ կապված՝ քաղաքական նշանակություն։
ՀՀ նախկին ՄԻՊ, Իրավունքի եւ արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի ղեկավար Արման Թաթոյան