ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոտինյին Գեղարքունիքի Խաչաղբյուր գյուղում կով է կթել:
«Ծանոթացա կով կթելու տեխնիկային տիկին Գալստյանի և նրա կովի՝ Սոնայի հետ, որը ձեռք է բերվել Ֆրանսիայի ներգաղթի և ինտեգրման գրասենյակի (OFII) աջակցությամբ՝ սատարելու նրա հայրենիք վերադարձը», – X-ում իր տեսանյութին կից գրել է նա։
Մեկ այլ գրառմամբ՝ դեսպանը լուսանկարին կից նշել է. «Հայ միգրանտների հետ Գեղարքունիքի Խաչաղբյուր գյուղում, ովքեր կամավոր վերադարձի օգնություն են ստանում Ֆրանսիայի ներգաղթի և ինտեգրման գրասենյակից։
Կարդացեք նաև
Ֆրանսիայի ներգաղթի և ինտեգրման գրասենյակի (OFII) աջակցությամբ նրանք վերադարձել են Հայաստան և գյուղում սկսել զբաղվել տնտեսական գործունեությամբ»։
Գեղարքունիքի Խաչաղբյուր գյուղում։
— Olivier Decottignies (@O_Decottignies) July 25, 2025
➡️ Ծանոթացա կով կթելու տեխնիկային տիկին Գալստյանի և նրա կովի՝ Սոնայի հետ, որը ձեռք է բերվել Ֆրանսիայի ներգաղթի և ինտեգրման գրասենյակի (OFII) աջակցությամբ՝ սատարելու նրա հայրենիք վերադարձը։ pic.twitter.com/y403Qo2Zdo