Լրահոս
Օրվա լրահոսը

Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին չի չեղարկել Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնը, Վարդավառի միջոցառումները չեն կարող չեղարկվել նաև Գյումրիում

Հուլիս 25,2025 17:11

Գյումրիի ավագանիի «Իմ հզոր համայնքը» խմբակցության ղեկավար Ռուբեն Մխիթարյանի ֆեյսբուքյան գրառումը

Սիրելի հայրենակիցներ, այս տարի Գյումրու քաղաքապետարանի հետ պլանավորել էինք Քրիստոսի Պայծառակերպության տոնը և Վարդավառը նշել մեծ շուքով ու յուրահատուկ լուծումներով, որը զբոսաշրջիկների մեծ հոսք կապահովեր Գյումրի:

Սակայն հաշվի առնելով Շիրակի թեմի առաջնորդ Միքայել սրբազանի քաղաքական բանտարկությունը և համարելով քրիստոնեական սույն տոնը տվյալ ժամանակահատվածում առանց մեր սրբազանի ներկայության տոնելը անպատեհ և հավատավոր հոտին ոչ վայել, մենք որոշել ենք զերծ մնալ Գյումրու Վարդանանց հրապարակում Վարդավառի մեծ միջոցառում կազմակերպելուց:

Մեր համաքաղաքացիներին և Գյումրիի հյուրերին հորդորում ենք մասնակցել Քրիստոսի Պայծառակերպության տոնի Սուրբ պատարագին հայրաքաղաքի եկեղեցիներում, իսկ Վարդավառը տոնել բակերում և թաղերում այնպես, ինչպես եղել է միշտ:

Աստված պահապան Միքայել և Բագրատ սրբազաններին:
Ազատություն հոգևոր հայրերին:

Գյումրիի ավագանիի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Սարիկ Մինասյանի ֆեյսբուքյան գրառումը

Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին չի չեղարկել Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնը, Վարդավառի միջոցառումները չեն կարող չեղարկվել նաև Գյումրիում:

Որևէ մեկը՝ անկախ իր քաղաքական պատկանելիությունից, նպատակներից ու ձգտումներից իրավունք չունի եկեղեցական տաղավար տոնի միջոցառումները սեփական ցանկությամբ արտոնել կամ ի կատար չածել:

Անհարկի երեսպաշտության հերթական ձախողված փորձը՝ քաղաքական ենթատեքստով, անհամատեղելի է հոգևոր արժեքների, եկեղեցու սկզբունքների և շատ այլ գաղափարների հետ:
Տոնը կազմակերպվել և կազմակերպվելու է բացառապես գյումրեցիների վճարած հարկերից, տուրքերից և որևէ մեկն իրավունք չունի խլել այն գյումրեցիներից, հատկապես երեխաներից ու պարտադրանքի լեզվով խոսել քաղաքի հետ:

Գյումրին ամեն տարվա նման տոնելու է ինչպես Վարդավառը, այնպես էլ հնարավոր բոլոր տոները:

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031