Լրահոս
Օրվա լրահոսը

ՔԿ շենքից 590 000 դոլարի հափշտակության գործով կալանավորված ՔԿ վարչության պետ Գոռ Թադևոսյանի խափանման միջոցը փոխվել է. դատախազությունը կբողոքարկի որոշումը

Հուլիս 25,2025 17:23

«Փաստինֆո». Քննչական կոմիտեի Տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության շենքից 590 000 ԱՄՆ դոլարի հափշտակության գործով կալանավորված ՔԿ 5-րդ վարչության պետ Գոռ Թադևոսյանի խափանման միջոցը փոխվել է։ Նրա նկատմամբ կիրառվել է տնային կալանքը։

ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արեւիկ Խաչատրյանը «Փաստինֆո»-ին հայտնեց, որ մեղադրող կողմը պատրաստվում է բողոքարկել որոշումը։

Ինչպես արդեն հայտնել ենք, ՔԿ Տնտեսական հանցագործությունների և մաքսանենգության գործերով քննության գլխավոր վարչության շենքից հափշակվել է որպես իրեղեն ապացույց պահվող 590 000 ԱՄՆ դոլարը: Չարագործը ՔԿ շենք է մուտք գործել քննիչի կեղծ անցագրով։

«Փաստինֆո»-ն հայտնել է, որ դա տեղի է ունեցել աշխատանքային ժամին՝ մայիսի 20-ին՝ ժամը 16։30-ի մոտակայքում ու ամբողջ գիշեր մնացել այնտեղ։ Նույն անցագրով անձի ելքն արձանագրվել է մայիսի 21-ին՝ ժամը 08։30-ի սահմաններում։ Այսինքն՝ նա շուրջ 16 ժամ մնացել է շենքում, հանգիստ հափշտակել գումարը, իսկ առավոտյան, երբ քննիչները սկսել են գալ աշխատանքի, հեռացել է։

Հատկանշական է, որ սա գողության առաջին փորձը չի եղել, դեկտեմբեր ամսին ևս փորձել են գողանալ չհրկիզվող պահարանում պահվող 590,000 ԱՄՆ դոլարը, որը եղել է շենքի վեցերորդ հարկում պահվող միակ գումարը, ինչի մասին իմացել են բոլոր քննիչները։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031