Լրահոս
Օրվա լրահոսը

Վարդավառը Գյումրիում կտոնվի ոչ ամենամյա մեծ շուքով, սակայն տոնի խորհուրդը կպահպանվի

Հուլիս 25,2025 17:43

Գյումրու քաղաքապետարանը հարգում է Գյումրու ավագանու անդամ Ռուբեն Մխիթարյանի որոշումը՝ այս տարի Վարդավառի տոնը նշել համեստ ձևաչափով՝ հաշվի առնելով Շիրակի թեմի առաջնորդ Միքայել սրբազանի իրավիճակը։ Միևնույն ժամանակ տեղեկացնում ենք, որ Վարդավառի և տոնին առնչվող բոլոր այլ միջոցառումնեը կկազմակերպվեն Վարդանանց հրապարակում։ Այն կտոնվի ոչ ամենամյա նման մեծ շուքով, սակայն տոնի խորհուրդը կպահպանվի։ Կլինեն ջրախաղեր, ժամանցային միջոցառումներ, ինչպես նաև այլ փոքր համեստ միջոցառումներ։

Հորդորում ենք մասնակցել նաև Քրիստոսի Պայծառակերպության տոնին նվիրված Սուրբ պատարագներին՝ քաղաքային եկեղեցիներում, Վարդավառը նշել բակերում և թաղամասերում՝ ավանդույթի համաձայն։

Գյումրու քաղաքապետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031