Լրահոս
Օրվա լրահոսը

Տարբեր պատճառներով Ֆրանսիան չճանաչեց Արցախի անկախությունը: Մենք իրավունք չունենք խռովել որևէ մեկից, բայց պարտավոր ենք սովորել ու հաշվի առնել աշխարհում գոյություն ունեցող խաղի կանոնները. Նորիկյան

Հուլիս 25,2025 17:53

«Արդար Հայաստան» կուսակցության նախագահ, փաստաբան Նորայր Նորիկյանի ֆեյսբուքյան գրառումը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ «Մերձավոր Արևելքում արդար և երկարատև խաղաղության պատմական հանձնառությանը հավատարիմ՝ որոշել է, որ Ֆրանսիան կճանաչի Պաղեստինի պետությունը»։

Ինչ խոսք, տպավորիչ է ինչպես Մակրոնի դրսևորած վարքագիծը, այնպես էլ բարեկամ Ֆրանսիայի դերակատարությունը համաշխարհային թատերաբեմում։

Ակամա հիշեցի 2020թ․ նոյեմբերի 25-ը, երբ արցախյան աղետալի պատերազմն ավարտվել էր ընդամենը մի քանի օր առաջ, Ֆրանսիայի Սենատը 305 կողմ եւ 1 դեմ ձայնով ընդունեց Արցախի անկախությունը ճանաչելու անհրաժեշտության մասին բանաձեւ, որով կոչ էր անում Ֆրանսիայի կառավարությանը «ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը և այդ ճանաչումը դարձնել տևական խաղաղության հաստատման բանակցությունների գործիք»։

Նշված Բանաձևը․
-առաջարկում էր կառավարությանը ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը,
-դատապարտում էր Թուրքիայի և օտարերկրյա վարձկանների աջակցությամբ Ադրբեջանի իրականացրած ագրեսիան ու պահանջում ադրբեջանական զորքերի դուրսբերում սեպտեմբերի 27-ից ի վեր պատերազմական գործողությունների արդյունքում գրավված տարածքներից,
-պահանջում էր կառավարությունից գործադրել բոլոր հնարավոր ջանքերը Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում բանակցային գործընթացի վերսկսման համար, ինչը կապահովի 1994 թվականի հաստատված սահմանների վերականգնումը, հայ բնակչության անվտանգությունը և տեղահանված անձանց վերադարձը, ինչպես նաև կպաշտպանի հայկական մշակութային ու կրոնական ժառանգությունը։
-հիշատակելով ադրբեջանական իշխանությունների կողմից Սումգայիթի, Կիրովաբադի, Բաքվի և Մարաղայի հայկական ջարդերը և հղում անելով Ռասիզմի և անհանդուրժողականության դեմ եվրոպական հանձնաժողովի (ԵԽ) ու Ռասայական խտրականության հարցերով ՄԱԿ կոմիտեի (CERD)` Ադրբեջանի վերաբերյալ զեկույցներին, արձանագրվում էր Ադրբեջանում հայ բնակչության ապրելու անհնարինությունը։

Տարբեր պատճառներով Ֆրանսիայի կառավարությունը չճանաչեց Արցախի անկախությունը․․․
Մենք իրավունք չունենք խռովել որևէ մեկից, բայց պարտավոր ենք սովորել ու հաշվի առնել աշխարհում գոյություն ունեցող խաղի կանոններն ու առաջնորդվել դրանցով, եթե ցանկանում ենք պետություն ունենալ․․․

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031