ՀՀ Ազգային վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ 2025 թվականի հունվար–հունիս ամիսներին արտաքին առևտրաշրջանառությունը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 45%-ով։
Արտահանումը նվազել է 52.8%-ով, կազմելով նախորդ տարվա ցուցանիշի միայն 47.2%-ը,
Ներմուծումը՝ 38.6%-ով, կազմելով 61.4%-ը։
Արտաքին առևտրի անկման միտումը նկատելի է արդեն տարեսկզբից։ Հունվար–մայիս ամիսների ցուցանիշների վերլուծությունից պարզ է դառնում, որ նվազումը հիմնականում վերաբերել է ԵԱՏՄ անդամ երկրների, հատկապես՝ Ռուսաստանի հետ առևտրաշրջանառությանը։
Կարդացեք նաև
Հունվար–մայիսին ՀՀ արտաքին առևտրաշրջանառության ընդհանուր կառուցվածքում ԵԱՏՄ անդամ պետությունների տեսակարար կշիռը կազմել է 36.9%, որից Ռուսաստանի մասնաբաժինը՝ նույնպես 36.9%։
Նույն ժամանակահատվածում՝
ՀՀ–ԵԱՏՄ առևտրաշրջանառությունը նվազել է 57.2%-ով, կազմելով նախորդ տարվա ցուցանիշի միայն 42.8%-ը, որից Ռուսաստանի հետ առևտրաշրջանառությունն այս տարվա հունվար–մայիսին կազմել է ընդամենը 41.8%՝ նախորդ տարվա համեմատ։
2024 թ. հունվար–մայիս – ՀՀ արտաքին առևտրաշրջանառությունը կազմել է 15 մլրդ 516 մլն 641 հազար դրամ, որից Ռուսաստանի հետ՝ 6 մլրդ 700 մլն 586 հազար դրամ։
2025 թ. հունվար–մայիս – ՀՀ արտաքին առևտրաշրջանառությունը կազմել է 7 մլրդ 912 մլն 325 հազար դրամ, որից Ռուսաստանի հետ՝ 2 մլրդ 798 մլն 197 հազար դրամ։