Լրահոս
Օրվա լրահոսը

«Ի՞նչ հաշտություն, երբ ողջ Արցախը՝ հազարամյակների մեր հայրենիքը, հայաթափվեց մեկ շաբաթում». Հակոբ Հակոբյան

Հուլիս 25,2025 22:44

Արցախի «Արդարություն» կուսակցության համանախագահ Հակոբ Հակոբյանը գրում է.

«Ի՞նչ խաղաղություն, երբ հայ գերիները մնում են ադրբեջանական բանտերում՝ հեռու իրենց ընտանիքներից, հեռու արդարությունից։ Երբ նրանց վերադարձը չի բանակցվում որպես մարդասիրական հրամայական։ Երբ նրանց ճակատագիրը ծածկված է պետական լռության վարագույրով։

Ի՞նչ հաշտություն, երբ ողջ Արցախը՝ հազարամյակների մեր հայրենիքը, հայաթափվեց մեկ շաբաթում։ Մի ամբողջ ժողովուրդ կորցրեց իր տունը, իր գերեզմանները, եկեղեցիները, մանկապարտեզներն ու դպրոցները։

Ի՞նչ պետություն, երբ մեր բանտերը լցված են քաղբանտարկյալներով, իսկ պետական ճշմարտությունը վերածվել է միակողմանի իշխանական քարոզչության։ Երբ այլակարծությունը համարվում է դավաճանություն, իսկ հայրենասիրությունը՝ վտանգ։

Հայաստանը աստիճանաբար վերածվում է պետության, որտեղ լռելն է անվտանգ, իսկ պայքարելը՝ հանցանք։

Ասում ես «Արցախ»՝ դառնում ես անցանկալի կամ քաղբանտարկյալ։

Ասում ես «ազատություն գերիներին»՝ ասում են՝ «բանակցային թեմա է, մի խանգարեք»։

Ասում ես «արդարություն», պատասխանում են՝ «ժամանակը չէ»։

Բայց ժամանակը հենց հիմա է։ Լռության գինը՝ գերիների կորուստն է, Արցախից արտաքսված ժողովուրդը, և ազատ հայ մտքի բանտարկումը։ Դա գին է, որը վճարում է ողջ հայ ժողովուրդը։ Եվ եթե մենք լռենք, այդ գինը անընդհատ բարձրանալու է։

Ոչ մի պետություն չի կառուցվել պարտության հողի վրա։ Ոչ մի ազատություն չի նվաճվել ստվերում, լռելով։ Եթե մենք այսօր լռենք, վաղն արդեն մեր պատմությունը գրվելու է առանց մեզ։ Արժանապատիվ խաղաղությունը սկսվում է ճշմարտությամբ։

Իսկ ճշմարտությունն այսօր գոռում է՝ ազատություն հայ գերիներին, ազատություն քաղաքական բանտարկյալներին, վերադարձ Արցախին որպես հայության ճշմարիտ ժառանգություն»։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031