Լրահոս
Օրվա լրահոսը

Տեսանելի է, որ հավատացյալների մեծամասնությունը ևս կիսում է հոգևորականաց տեսակետը, հետևում դրան. Տեր Խորեն քահանա Կիրակոսյան

Հուլիս 25,2025 23:35

Որքան էլ ՀՀ իշխանությունները վերջին շաբաթներին փորձեցին իրենց գործողությունները ներկայացնել իբրև ուղղված Ամենայն Հայոց Կաթողիկոսի և առանձին եկեղեցականների դեմ, ակնհայտ է, որ թե Հայաստանում և թե արտերկրում սպասավորող հոգևորականները այն ընկալում են իբրև պայքար Հայոց Եկեղեցու դեմ։

Ասվածի վկայությունը Նվիրապետական բոլոր Աթոռների, Գերագույն Հոգևոր Խորհրդի, եպիսկոպոսաց դասի, Մայր Աթոռի միաբանության և քահանայից դասի բազմաթիվ դատապարտող հայտարարություններն ու գրառումներն են։

Սրանով պայմանավորված՝ եկեղեցականաց համար միանշանակորեն անընդունելի են արտաքին միջամտության փորձերը Հայոց Եկեղեցու կյանքին ու գործունեությանը։

Տեսանելի է, որ հավատացյալների մեծամասնությունը ևս կիսում է հոգևորականաց տեսակետը, հետևում դրան։

Այս տրամաբանությամբ, այո, Եկեղեցու դեմ հարձակումները չեն նպաստում հասարակության մեջ հանդուրժողականության ու միասնականության կայացմանը և չեն կարող ունենալ որևէ դրական արդյունք: Մեր ողջ պատմության համար անջնջելի խարան ու անդարձ պարտություն կհամարվի, եթե բռնության կամ սպառնալիքների ներքո փորձեր արվեն լուծումներ պարտադրելու Եկեղեցուն՝ պատճառ դառնալով հանրային կյանքի նոր ալեկոծությունների՝ անհայտ հեռանկարներով։

ՀՀ Վարչապետը ժամանակ առաջ հայտարարեց «պարականոն» խոսույթի դադարեցման մասին։ Ոչ մի տեղ չտանող ճանապարհով ավելի չառաջանալու տեսանկյունից տեղին որոշում էր։

Պայծառակերպության տոնը լավագույն առիթ ու հնարավորություն է հայտարարելու նաև Եկեղեցու և եկեղեցականաց դեմ «պարականոն» ընթացքը դադարեցնելու մասին։

Հ.Գ. Կաթողիկոսական իշխանության գրավականը Ազգային-Եկեղեցական Ժողովի կատարած ընտրությունն է և Հայրապետական օծումը: Վեհարանը օծյալ Հայրապետի նստավայրն է:

 

Տեր Խորեն քահանա Կիրակոսյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031