Հուլիսի 25-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը հանդիպում է ունեցել ԱՄՆ պետքարտուղարության միջազգային կրոնական ազատության գծով ավագ խորհրդական Այզաք Սիքսի հետ։
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանի և ԱՄՆ կրոնական համայնքների միջև կապին և մարդկանց միջև շփումների զարգացման հնարավորություններին։
Անդրադարձ է կատարվել նաև հայաստանյան և տարածաշրջանային զարգացումներին, Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հաստատման ջանքերին։
Կարդացեք նաև
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանատուն