Լրահոս
Օրվա լրահոսը

Վահագն Չախալյանին կալանավորելիս ցուցաբերել են անմարդկային վերաբերմունք․ «Հրապարակ»

Հուլիս 26,2025 11:15

Հուլիսի 5-ին Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ՝ «Կամք» հասարակական նախաձեռնության հիմնադիր, հասարակական գործիչ Վահագն Չախալյանը կալանավորվեց 2 ամսով։ Նրա նկատմամբ քրեական գործ է հարուցվել Քրեական օրենսգրքի 43-308-րդ հոդվածի 1-ին մասով՝ իշխանության յուրացման նախապատրաստում, եւ 43-419-րդ հոդվածի 1-ին մասով՝ ահաբեկչություն նախապատրաստելը։ Նրան մեղադրում են նույն հոդվածներով, ինչ հոդվածներով մեղադրանք է առաջադրվել Սրբազան շարժման աջակիցներին՝ «իշխանության յուրացման եւ ահաբեկչության նախապատրաստման» համար։

Փաստաբան Ալեքսան Թումաս­յանն ահազանգել էր, որ Վահագն Չախալյանին ձերբակալելիս ոչ պատշաճ վերաբերմունք են դրսեւորել, նույնիսկ չեն թողել, որ նա իր հագուստը փոխի։ «Ամբողջովին փոշոտ, կեղտոտ շորերով նրան տարել են։ Այդ վիճակով նախ տարել են քննչական, հետո՝ արդեն դատարան։ Մեկ շաբաթից ավելի նրան այս վիճակում են պահել, նույնիսկ քրեակատարողական հիմնարկ տեղափոխելուց հետո չեն թողել լողանալ, որեւէ պարագա չեն տրամադրել։ Երբ ես այցելեցի, այս վիճակում էր, դրանից հետո միայն իրավիճակը փոխվեց՝ նա կարողացել է լողանալ, որոշակի պարագաներ են տրամադրել։ Հետո նաեւ իմացել եմ, որ արգելել են, որ Վահագն Չախալյանի որդին նրան տեսակցի, կարողացա այս հարցը կարգավորել։ Բայց մարդուն փաստացի ձերբակալելիս, նաեւ կալանավորելիս ցուցաբերել են անմարդկային վերաբերմունք»,- հայտնել էր փաստաբանը։

Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ասֆալտին պառկեցված says:

    նիկոլը վախկոտների չեմպիոն է, դրա համար էլ բոլոր համարձակ մարդկանցից, այդ թվում Վահագն Չախալյանից սարսափում է։ Այդ պատճառով էլ հանձնարարում է իր կամակատարներին, որ համարձակներին ճնշեն, որպեսզի իր դողը պակասի։

Պատասխանել Ասֆալտին պառկեցված

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031