Լրահոս
Օրվա լրահոսը

Երեւանում մեկնարկել է «Աշխարհի ձայնը» վոկալ մրցույթի փառատոնը

Հուլիս 26,2025 14:40

Հայաստանում առաջին անգամ կայանում է Voice of the World միջազգային վոկալ մրցույթ – փառատոնը, որը հուլիսի 25-ին բացվեց կարմիր գորգով, շքեղ շոու ծրագրով` Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի արտիստների մասնակցությամբ:

Փառատոնի հիմնադիրը եւ կազմակերպիչը Մարիամ Շահինյանն է, որը փառատոնային գործունեության առումով հարուստ կենսագրություն ունի:

Նրա խոսքով, փառատոնը կանցկացվի 6 անվանակարգերում՝ դասական երաժշտություն, ֆոլք, համաշխարհային հիթ, ջազ, մյուզիքլ, Երկրի երգը:

Հուլիսի 26-ին առաջին մրցութային օրվա լավագույնների գալա համերգն է:

Հուլիսի 28-ին փառատոնի հանդիսավոր փակման արարողությունն է` Գալա համերգը եւ մրցանակաբաշխությունը:

Մարիամ Շահինյանը նախկինում իրականացրել է «Ազգային պատկերասրահ» «Վերադարձի» փառատոները, այժմ էլ պարբերաբար հրավիրվում է տարբեր երկրներ՝ որպես այնտեղ անցկացվող միջազգային մրցույթերի ժյուրիի անդամ:

Ինչ վերաբերվում է «Աշխարհի ձայնը» փառատոնին, Մարիամ Շահինյանի խոսքով, նպատակն է ստեղծել մի հարթակ, որտեղ ձայնը դառնում է լեզու: Նա համոզված է, որ «Աշխարհի ձայնը» տաղանդներին բացահայտելու հնարավորություն է:

Ժյուրիի անդամներն ու մասնակիցները ավելի քան 20 երկրից են, ժյուրիի միակ հայաստանցի անդամը Աննա Պողոսյանն է:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարները՝ Մարիամ Շահինյանի ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031