Արցախի Հանրապետությունն օկուպանտ և ցեղասպան, արհեստական, կեղծ կազմավորման` Ադրբեջանի մաս ճանաչած Նիկոլ Փաշինյանը 2025թ. հուլիսի 27-ին, մասնավորաբար, հայտարարել է. «Հիմա ո՜վ է հիշում ինչպիսին էին Երեւան-Բագրատաշեն մայրուղիները Հեղափոխությունից առաջ։»:
Մի կողմ թողնենք այն հարցը, որ 2018 թվականի ապրիլ-մայիս ամիսներին Հայաստանի Հանրապետությունում, բառիս քաղաքագիտական իմաստով, հեղափոխություն տեղի չի ունեցել: Այս մասին ժամանակին հանդես եմ եկել ծավալուն հոդվածով:
Կենտրոնանալով Նիկոլ Փաշինյանի վերը մեջբերված հայտարարության վրա՝ հարկ է նշել, որ բացառված չէ, եթե չասենք, որ զգալիորեն մեծ է հավանականությունը, որ իր հետագա պաշտոնավարման պարագայում, մի օր Նիկոլ Փաշինյանը կարող է հայտարարել, թե «հիմա ո՜վ է հիշում Արցախը»:
Սա, մոտավորապես, նման է նացիստական Գերմանիայի դիկտատոր Ադոլֆ Հիտլերի հայտնի արտահայտությանը. «Ո՞վ է այսօր հիշում հայերի բնաջնջումը»:
Կարդացեք նաև
Ստեփան ՀԱՍԱՆ-ՋԱԼԱԼՅԱՆ
ՔԱՂԱՔԱԳԵՏ