Լրահոս
Օրվա լրահոսը

Առայժմ մեկ ոսկե մեդալ՝ Եվրոպայի առաջնությունում

Հուլիս 27,2025 22:27

Սերբիայի Զլատիբոր քաղաքում ընթանում են բռնցքամարտի կրտսեր տարիքի պատանիների առաջնության եզրափակիչ մենամարտերը, որտեղ Հայաստանն ունի վեց մասնակից: Մեր տղաներից պայքարն արդեն ավարտել են երեքը:

46 կգ քաշային կարգում Արտո Բաղրամյանը վճռորոշ մենամարտում պարտության մատնեց ադրբեջանցի մրցակցին ու դարձավ այս տարիքային խմբի Եվրոպայի ոսկե մեդալակիր: Ընդ որում, նրա եւ այս քաշային կարգի մյուս մեդալակիրների պարգեւատրումը կատարեց Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանը: Մեր տղաներից 44 կգ քաշային Սամվել Գրիգորյանը եւ 48 կգ Դավիթ Դունիամալյանը բավարարվել են արծաթով:

Դեռ ռինգ չեն մտել 54 կգ քաշային Մենուա Ուլիխանյանը, 63 կգ Գագիկ Հարությունյանը եւ 80 կգ Գրիշա Դիլանյանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031