Լրահոս
Օրվա լրահոսը

Երկու բրոնզ՝ Եվրոպայի առաջնության մեկ օրում

Հուլիս 27,2025 23:30

Ծանրամարտի Եվրոպայի պատանիների առաջնությունում Հայաստանի պատվիրակությունը երկամարտի արդյունքով այսօր  առաջին մեդալներն է նվաճել:

Հանդես գալով 63 կգ քաշային կարգում՝ մեր աղջիկների հավաքականի անդամ Նատալյա Սարգսյանը պոկում եւ հրում վարժություններում ցույց է տվել, համապատասխանաբար, 81 եւ 97 կգ եւ երկամարտի 178 կգ արդյունքով նվաճել է բրոնզե մեդալ:

Տղաների պայքարում 71 կգ քաշային Ռաֆիկ Դարմոյանը պոկում վարժությունում 121 կիլոգրամով արժանացել է փոքր արծաթի, հրումում ցույց է տվել 152 կգ, ինչը երրորդ ցուցանիշն էր այս վարժությունում եւ երկամարտի 273 կգ արդյունքով նույնպես արժանացել է բրոնզե մեդալի:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031