«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Կարեն Սարուխանյան. «Գյումրու ապապետական քաղաքային իշխանությունների հերթական «գլուխգործոցը»։
Սրանք դեռ չեն հասկանում, որ իրավապահներին ամենաշատ դիմող, բայց պատերի տակ կամ տեսախցիկների առաջ «լավ տղա» ներկայացողների ժամանակները անցել է։
Սրանք դեռ չեն հասկանում, որ Գյումրիում մարդիկ աշխատել, արարել, ապրել են ցանկանում, ոչ թե հանցագործ կյանքը խրախուսող դուրսպրծուկ պաշտոնյաների նմանատիպ արարքները տեսնել կամ վայելել։
Սրանք դեռ չեն հասկանում, որ պետությունում ենք ապրում, ոչ թե իրենց երազած լադիմիրիչների հովանու ներքո գուբեռնյայում։
Կարդացեք նաև
Սրանք դեռ չեն հասկանում, որ պետության համը բերաններում է մնալու շուտով»։
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության փոխնախագահ, ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյան. «Գյումրիի երգող շատրվանները կառուցվել են Կառավարության միջոցներով՝ «Զբոսաշրջային ենթակառուցվածքների զարգացման» ծրագրի շրջանակներում՝ դառնալով Գյումրի զբոսաշրջային կլաստերի առանցքային մասը։
Վարդանիկին ու իր շրջապատին կարծես թե պետք է հիշեցնել, որ իրենք մի ՊԵՏՈՒԹՅԱՆ մեջ են ապրում, որտեղ քրեական բարքերը քրեորեն պատժելի են»։
ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյան. «Գյումրիի քաղաքային իշխանությունը «օդից» շատրվան է ստացել և հիմա չգիտի դրա հետ ոնց վարվի ու ժողովրդական «չի տեսել պատից կախ, տեսել է ճակտից կախ» վիճակում է հայտնվել:
Խորհուրդ կտամ չփորձել այլևս այսօրվա խայտառակությունը` քրեական ենթամշակույթ գովերգող երգով ևս մեկ անգամ շատրվան միացնել:
Հայաստանը պետություն է ու դուք ամեն օր պետք է զգաք պետության համը ձեր բերանում»:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան. «Вор должен сидеть в тюрьме, а не фонтанами баловаться!»:
Հ. Գ. Գյումրու ավագանու անդամ Ռուբեն Մխիթարյանը տեսապատկեր հրապարակելով՝ արձագանքել է Նիկոլ Փաշինյանի գրառմանը. «Մոտավորապես 1 ժամ է պահանջվել «կրթվել» քարոզող անձից իմանալու, որ “а”, союз в предложениях: перед “а” запятая НЕОБХОДИМА.
Вот такая доля)))»: