Երեւանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տիգրան Ավինյանը քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանից հետաքրքրվեց, թե վերջին օրերին տեղացած հորդառատ անձրեւների ժամանակ ինչ խնդիրներ են ծագել: «Հուլիսի 25 երեկոյան մայրաքաղաքում տեղացել է հորդառատ անձրեւ, համաձայն Հիդրոմետ ծառայության ճշտված տվյալների՝ հուլիս ամսվա նորման եղել է 9մմ,սակայն 20 րոպեի ընթացքում մայրաքաղաքում տեղացել է նորման կրկնակի գերազանցող տեղումների քանակ՝ 18մմ է հասել»,-ասաց Կամո Արեյանը:
Մանրամասն՝ տեսանյութում
Քաղաքապետի խորհրդականը տեղեկացրեց, որ 20 րոպեում կրկնակի անգամ ավելի տեղումներ են եղել, քան մեկ ամսվա նորման էր. «Ինտենսիվ եւ հորդառատ անձրեւների պայմաններում, որքան էլ թողունակ, գործարկման ենթակա լինի համակարգը, միեւնույն է՝ չէր կարող ընդունել անձրեւի այդ ամբողջ ծավալը, հետեւապես մայրաքաղաքի գրեթե ամբողջ տարածքում հորդառատ անձրևի ընթացքում հեղեղվել էին փողոցներ, մայթեր, ստորգետնյա տրանսպորտային հանգույցների հատվածներ…»:
Կարդացեք նաև
Կամո Արեյանի խոսքով, չնայած հետո տեղումների ամբողջ ծավալը համակարգը քաշել էր, սակայն տեղումների ինտենսիվությունն ու առատությունը հանգեցրել էր որոշակի խնդիրների, ջրային կուտակումների եւ դժվարանցանելի հատվածների 20 դեպք է գրանցվել մայրաքաղաքում, կամրջային հատվածներում խնդրահարույց են դարձել Հաղթանակ կամուրջը, Քրիստափորի փողոցի եւ Գործարանային մետրոյի, Բաբաջանյան-Իսակով հատվածները,Գյուրջյան եւ Օրբելի փողոցները, ծառերի ու ճյուղերի տապալման 15, էլեկտրասյուների տապալման եւ մալուխների բռնկման 25 դեպք է գրանցվել:
Երեւանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունն ամբողջությամբ
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ