Լրահոս
Օրվա լրահոսը

Ակբա բանկը կնպաստի Հայաստանի գյուղոլորտի թվայնացմանն ու զարգացմանը

Հուլիս 28,2025 12:54

Ինչպիսի՞ն կլինի Հայաստանում խելացի և նորարար գյուղատնտեսությունը մոտ ապագայում։ Ակբա բանկի գլխավոր գործընկերությամբ իրականացվող Sevan AgriTech Summit-ում նորարարությունը հանդիպում է գյուղատնտեսության ներկա փորձին՝ ձևավորելով համատեղ լուծումներ ապագայի համար։ Գյուղոլորտի զարգացմամբ հետաքրքրված ստարտափերների հետ այս հարթակում քննարկվել են ոլորտի կարևորագույն մարտահրավերները՝ կլիմայի փոփոխությունից մինչև ֆերմերների երիտասարդացում, և մատնանշվել են լուծման հնարավոր ուղիներ։

Ակբա բանկը, լինելով Հայաստանի գյուղոլորտի ֆինանսավորման առաջատարը, ներկայացրել է իր թվային գործիքակազմը, ֆինանսավորման հնարավորություններն ու ծրագրերը, որոնք թույլ են տալիս գյուղատնտեսությամբ զբաղվողներին՝ անկախ իրենց գտնվելու վայրից, ունենալ հավասար պայմաններ և հասանելիություն դեպի նորարար լուծումներ։

«Ակբան էլ 30 տարի առաջ եղել է ստարտափ։ Այն ժամանակ մեր ստարտափը ընդամենը գաղափար էր, իսկ այսօր Ակբան Հայաստանի առաջատար ու կայուն ֆինանսական կառույցներից մեկն է և կարևոր դեր ունի ոչ միայն երկրի գյուղոլորտի ֆինանսավորման, այլ նաև բուն տնտեսության զարգացման գործում։ Երիտասարդների համար կնշեմ՝ ոգեշնչվե՛ք լավ օրինակներով, առա՛ջ գնացեք և իմացեք, որ աջակցելու ենք այն մարդկանց, ովքեր ուզում են զբաղվել գյուղատնտեսությամբ»,- նշել է Ակբա բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանը։

Sevan AgriTech Summit-ում հատուկ անդրադարձ է կատարվել նաև կրթությանն ու երիտասարդ մասնագետների ներգրավման հնարավորություններին։ Ֆրանսիական Crédit Agricole խմբի IFCAM համալսարանի գլխավոր տնօրեն Գիյոմ Լեֆևրը նշում է, որ փոփոխություններին դիմակայելու համար անհրաժեշտ է ներդրում կատարել ինչպես երիտասարդ, այնպես էլ փորձառու գյուղատնտեսների կրթության մեջ, իսկ Ակբա բանկը կարող է առանցքային դեր ունենալ՝ կապ ստեղծելով սերունդների միջև։

«Այսօր առնչվում ենք փոփոխվող աշխարհին, որը մարտահրավերներ է բերում տնտեսության բոլոր ճյուղերի համար ամբողջ աշխարհում։ Այս բոլոր մարտահրավերները հաղթահարելու համար կարևոր դեր ունեն թվային լուծումները, որոնք կօգնեն գյուղատնտեսներին ավելի ճիշտ կառավարել իրենց տնտեսությունները»,- նշել է Ակբա բանկի մասնաճյուղերի կառավարման վարչության ղեկավար Սուրեն Հովհաննիսյանը։

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից

Մանրամասն՝ տեսանյութում։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031