Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի Մ17 տարեկան ըմբիշները մեկնարկում են աշխարհի առաջնությունում

Հուլիս 28,2025 13:39

Այսօր Աթենքում մեկնարկում է ըմբշամարտի մինչեւ 17 տարեկանների աշխարհի առաջնությունը, որին ամբողջական կազմերով մասնակցում են այս տարիքային խմբի Հայաստանի հունահռոմեական եւ ազատ ոճի հավաքականները:

Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան հրապարակել է այն մարզիկների անունները, որոնք հանդես են գալու այս առաջնությունում:

Հունահռոմեական ոճ: 45 կգ՝ Արարատ Ավետիսյան, 48 կգ՝ Մարտին Մանջիկյան, 51 կգ՝ Մարատ Աճեմյան, 55 կգ՝ Մերուժան Մխիթարյան, 60 կգ՝ Զավեն Մեժլումյան, 65 կգ՝ Ջանես Նազարյան, 71 կգ՝ Ռոման Ուսոյան, 80 կգ՝ Հայկ Մեղրիյան, 92 կգ՝ Պետրոս Բաղրամյան, 110 կգ՝ Խաչիկ Խաչատրյան:

Ազատ ոճ: 45 կգ՝ Լեւիկ Ավետիսյան, 48 կգ՝ Դավիթ Բալեյան, 51 կգ՝ Մհեր Հակոբյան, 55 կգ՝ Արմեն Պապիկյան, 60 կգ՝ Համլետ Անտոնյան, 65 կգ՝ Ավետ Բոյմուշակյան, 71 կգ՝ Եղիշե Մոսեսյան, 80 կգ՝ Վաչե Ասլանյան, 92 կգ՝ Ավետ Ենգոյան, 110 կգ՝ Լաերտ Մովսեսյան:

Հունաստանի մայրաքաղաքում առաջին օրը պայքարի մեջ մտնում են հունահռոմեական ոճի 48, 55, 65, 80 եւ 110 կգ քաշային ըմբիշները:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031