«Հայաքվե». Ֆրանսիայի Ազգային ժողովում ներկայացվել է նոր բանաձև՝ Ադրբեջանից պահանջելով ազատ արձակել Բաքվում ներկայում կալանավորված Արցախի ղեկավարներին եւ մյուս գերիներին։ Բանաձևում նշվում է, որ այս հայ գերիների շարունակվող դատավարությունները Ադրբեջանի կողմից Հայաստանի գոյությունը վերացնելու ավելի լայն ռազմավարության մի մասն են։
Այս քաղաքականությունը, ըստ բանաձևի, տարածվում է բանտարկությունից այն կողմ՝ ներառելով Արցախում հայ բնակչության համակարգված բնաջնջումը, և հայկական պատմական, մշակութային և կրոնական ժառանգության ոչնչացումը ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքներում։