Լրահոս
Օրվա լրահոսը

«Երևանի ՋԷԿ»-ն առանցքային նշանակություն ունի ՀՀ էներգետիկ համակարգում». Խուդաթյանը ՓԲԸ-ի աշխատակազմին է ներկայացրել տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարին

Հուլիս 28,2025 17:53

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր «Երևանի ՋԷԿ» ՓԲԸ-ի աշխատակազմին է ներկայացրել տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Գևորգ Պողոսյանին։

Նախարարը շնորհակալություն է հայտնել «Երևանի ՋԷԿ»-ի աշխատակազմին այս ժամանակահատվածում կատարած աշխատանքի համար և հավաստիացրել է, որ պարոն Պողոսյանն ունի հարուստ աշխատանքային փորձ, որը միանշանակ ծառայեցվելու է ընկերության արդյունավետ կառավարմանը։ «Երևանի ՋԷԿ»-ն առանցքային նշանակություն ունի ՀՀ էներգետիկ համակարգում և պետք է ջանք չխնայել աշխատանքներն ըստ պատշաճի կատարելու համար։

Գևորգ Պողոսյանը շնորհակալություն է հայտնել վստահության համար և հավաստիացրել, որ անելու է առավելագույնն ընկերության արդյունավետ կառավարման համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031