Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյան. «160 հազար մարդ ընտանիքներով գնացել է հանրային վայրերում Վարդավառ տոնելու՝ վստահության ավելի մեծ պաշար ունենալով, որ քրեածին մենթալիտետով ապրողները այլեւս տիրապետող դեր չունեն մեր երկրում»

Հուլիս 28,2025 18:25

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրում է.

«160 հազար մարդ հանրային վայրերում, որից ավելի քան 50 հազարը՝ միայն Սեւանի ափին։ Այս թվերի մեջ չեն կարող դեր ունեցած չլինել ՆԳՆ ոլորտի մեր բարեփոխումները։

Հանրապետության ողջ տարածքով Ոստիկանությունը երբեք այսքան ներկայություն չի ունեցել, որքան ունի Պարեկային ոստիկանության ներդրմամբ:

Ներառյալ Սեւանի վրա եւ ափերին Ջրային պարեկային ծառայությունը, որի նման որեւէ ծառայություն Հայաստանի Հանրապետության պատմության մեջ երբեք չի եղել։

160 հազար մարդ ընտանիքներով գնացել է հանրային վայրերում Վարդավառ տոնելու՝ վստահության ավելի մեծ պաշար ունենալով, որ քրեածին մենթալիտետով ապրողները այլեւս տիրապետող դեր չունեն մեր երկրում եւ չեն կարող խաթարել դրական մթնոլորտը։

Այս համատեքստում, իհարկե, էական է նաեւ ԱԱԾ–ի չերեւացող, բայց կարեւոր ծառայությունը հանրային անվտանգության ապահովման գործում։

Եւ ահա արդյունքը՝ 160 հազար մարդ, ներառյալ օտարերկրացիներ եւ ոչ մի  արտառոց իրավախախտում։

Հ․Գ․ Սրան գումարենք նաեւ Փրկարար ծառայության ներկայության նոր որակը Սեւանի լողափերում։ Ջրահեղձության երկու ցավալի դեպք ունեցանք, որոնցից մեկը տեղի ունեցավ Լոռու, մյուսը Արարատի մարզի լողալու համար չնախատեսված վայրերում»։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031