Լրահոս
Օրվա լրահոսը

Պաշտպանի գրության հիման վրա և Պաշտպանության նախարարության հետ համագործակցությամբ զինծառայողը տեղափոխվել է հոսպիտալ, գտնվում է բժշկական հսկողության և դիտարկման ներքո

Հուլիս 28,2025 19:44

Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ ՄԻՊ ներկայացուցիչներն արագ արձագանքման այց են իրականացրել ՀՀ ՊՆ Երևանի կայազորային հոսպիտալ:

Հերթական այցը պայմանավորված էր զինծառայողի ծնողների ահազանգով, ովքեր մտահոգություն են հայտնել վերջերս զինված ուժեր ծառայության մեկնած իրենց որդու առողջական խնդիրների և բուժման ընթացքի վերաբերյալ:

Պաշտպանի ներկայացուցիչները հանդիպումներ են ունեցել հոսպիտալի բուժանձնակազմի հետ՝ քննարկել զինծառայողի հետազոտության, բուժման և փորձաքննության հետ կապված հարցեր: Այցի շրջանակում առանձնազրույց է տեղի ունեցել զինծառայողի հետ, վերջինս ներկայացրել է իրեն մտահոգող խնդիրները:

Հարկ ենք համարում նշել, որ վերոնշյալ հարցով Պաշտպանի աշխատակազմում առկա է վարույթ, որի  շրջանակում Պաշտպանի գրության հիման վրա և Պաշտպանության նախարարության հետ համագործակցությամբ զինծառայողը տեղափոխվել է հոսպիտալ, գտնվում է բժշկական հսկողության և դիտարկման ներքո։

Զինծառայողների պատշաճ բժշկական օգնության հարցը շարունակում է գտնվել Մարդու իրավունքների պաշտպանի ուշադրության կենտրոնում։

Իրազեկում.

Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների իրավունքներին վերաբերելի հարցերով Պաշտպանին կարելի է դիմել՝ զանգարահելով թեժ գծի 116 հեռախոսահամարով, իսկ ոչ աշխատանքային օրերին և ժամերին՝ 096-116-100 հեռախոսահամարով։

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ
ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՆՐԱՅԻՆ ԿԱՊԵՐԻ ԲԱԺԻՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031