Մինչ Գյումրիում երկու օր է՝ ակտիվորեն շրջանառվում է Գյումրու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Սարիկ Մինասյանին ՀԷՑ-ի Շիրակի մարզի «Ղարս» մասնաճյուղի՝ աշխատանքից հեռացված Գագիկ Ֆարզադյանի փոխարեն տնօրեն նշանակելու մասին, Aravot.am-ի աղբյուրները փոխանցում են, որ Սարիկ Մինասյանը շուտով կնշանակվի ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար։
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, որը ՔՊ կուսակցության արտաքին կապերի պատասխանատուն է, ԱՄՆ-ում կնշանակվի ՀՀ դեսպան՝ Լիլիթ Մակունցի փոխարեն։ Նրա դեսպան նշանակվելու ագրեմանն, ըստ մեզ հասած տեղեկությունների, արդեն հաստատվել է ( ի դեպ, Նարեկ Մկրտչյանի եղբայրն ԱՄՆ-ում է բնակվում)։
Սարիկ Մինասյանն էլ, որը սոցիալական ոլորտում աշխատանքի փորձ ունի, զբաղեցրել է Միասնական սոցիալական ծառայության Գյումրու տարածքային կենտրոնի ղեկավարի պաշտոնը, կնշանակվի նախարար։
Նշենք, որ ՀԷՑ-ի «Ղարս» մասնաճյուղից մեզ երկու օր առաջ վստահեցնում էին, որ Սարիկ Մինասյանը կնշանակվի տնօրեն, ըստ որոշ տեղեկությունների՝ նա արդեն իսկ հասցրել էր լինել այդ կառույցում, այսօր, սակայն, տեղեկացրեցին, որ բան է փոխվել, ամենայն հավանականությամբ տնօրենի թեկնածուն Սարիկ Մինասյանը չէ։
Կարդացեք նաև
Aravot.am-ը զանգահարեց Սարիկ Մինասյանին՝ նրանից պարզաբանում ստանալու, սակայն նա, չգիտես ինչու, մշտապես չի պատասխանում մեր լրատվամիջոցի հեռախոսազանգերին։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
«Առավոտ». Միայն հրապարակումից հետո, հաջորդ օրը Սարիկ Մինասյանն արձագանքել է լուրին, որը նախապես փորձել էինք ճշտել: Մասնավորապես՝ «Մեդիահաբին» ասել է. «Չկա, չկա, որ լինի, կհայտարարեմ, բոլորն էլ կիմանան։
-Այսինքն՝ Ձեզ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար չե՞ն նշանակի։
-Ոչ, ես չեմ էլ ուզենա, նախարարը չի կարա ավագանու մանդատը պահի՝ հասարակ լոգիկա է։
-Հասարակ լոգիկա է նաև, որ ավագանու մանդատը կարող եք դնել, հետո նշանակվել նախարար, դա բարդ բան չէ։
-Ես հայտարարել եմ, չէ՞, որ մանդատս չեմ դնի, մինչև հիմա չե՞ք հասկացել, որ ես սկզբունքային մարդ եմ, ինչ ասել եմ, էդ ասածիս տերն եմ»:
Хоть был пожарником Гаврила ,
Гавриле дали фильм снимать.