Թուրքիայի Բուրսա նահանգի Օրհանելի շրջանում անտառային հրդեհներ են բռնկվել։ Նշվում է, որ անտառային հրդեհները չի հաջողվում մարել քամու պատճառով։
Թուրքիայի գյուղատնտեսության և անտառանտնտեսության նախարար Իբրահիմ Յումաքլըն նշել է, որ հրդեհի մարման համար օգտագործվել է 6 ինքնաթիռ, 4 ուղղաթիռ և 855 ցամաքային միջոց։
Ըստ նախարարի՝ հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում է 2300 մարդ ու հրդեհի տարածման հետևանքով տարհանվել է 3515 անձ։
Ermenihaber.am