Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրքիայում անտառային հրդեհներ են. տարհանվել է 3515 մարդ

Հուլիս 28,2025 23:40 Share
Աջակցեք aravot.am-ին

Թուրքիայի Բուրսա նահանգի Օրհանելի շրջանում անտառային հրդեհներ են բռնկվել։ Նշվում է, որ անտառային հրդեհները չի հաջողվում մարել քամու պատճառով։

Թուրքիայի գյուղատնտեսության և անտառանտնտեսության նախարար Իբրահիմ Յումաքլըն նշել է, որ հրդեհի մարման համար օգտագործվել է 6 ինքնաթիռ, 4 ուղղաթիռ և 855 ցամաքային միջոց։

Ըստ նախարարի՝ հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում է 2300 մարդ ու  հրդեհի տարածման հետևանքով տարհանվել է 3515 անձ։

 

Ermenihaber.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել