Աթենքում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Մ 17 տարեկանների աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականի անդամ, 65 կգ քաշային Ջանես Նազարյանը պայքարը սկսելով որակավորման փուլից եւ հաջորդաբար պարտության մատնելով ամերիկացի, ադրբեջանցի, ֆրանսիացի եւ ուկրաինացի մրցակիցներին՝ մտել է եզրափակիչ, որտեղ այսօր ոսկե մեդալի համար գոտեմարտելու է Վրաստանը ներկայացնող Էրեկլե Տավբերիձեի հետ:
Այսօր պայքարի մեջ կներգրավվեն 45 կգ քաշային Արարատ Ավետիսյանը, 51 կգ Մարատ Աճեմյանը, 60 կգ Զավեն Մեժլումյանը, 71 կգ Ռոման Ուսոյանը եւ 92 կգ Պետրոս Բաղրամյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ