Լրահոս
Օրվա լրահոսը

Ճիշտ է` պետական պարտքը կրկնապատկել ես, բայց Ախուրյանցին այդ պարտքը չի զգում, իսկ իր կողքի մանկապարտեզի գունավոր ներկած դարպասն ամեն օր է տեսնում. «Հրապարակ»

Հուլիս 29,2025 10:28

Ժամանակակից աշխարհում, իհարկե, փիառ տեխնոլոգիաներն են ամեն ինչ որոշում, ուստի որ իշխանությունը տիրապետում է այդ տեխնոլոգիաներին, նա տիրապետում է մասսաներին: Եվ առնվազն ծիծաղելի են համեմատություններն այս իշխանությունների փիառ ջանքերի և նախկինների միջև, որքան էլ լեգենդներ հյուսվեն մեդիամագնատ փեսաների մասին:

Քայլ 1. Համացանցում ունենում ես մի քանի հազար օգտատեր, հազարն իրական ՔՊ-ականներ, մնացածը` վճարովի ծառայություններ մատուցողներ, որոնք իրենց վաստակածի դիմաց պարտավոր են զինվորի հնազանդությամբ, կամ` որոշակի իմպրովիզներով քո անձի ու քո քաղաքականության փիառն անել: Եվ միամիտ մարդկանց թվում է, թե բազմահազարանոց բանակ ունես դեռ: Այս բանակը նաև կարող է պատշաճ ֆոն լինել հետագա ընտրակեղծիքների համար, եթե կեղծելուց բացի ուրիշ ճար չունենաս իշխանության մնալու:

Քայլ 2. ամեն մի մետր ասֆալտը, ամեն աշակերտական սեղանն ու մանկապարտեզի նորոգված հրապարակը հնարավոր լայնորեն լուսաբանում ես ու ներկայացնում, որ աննախադեպ բարի գործ ես արել: Ճիշտ է` պետական պարտքը կրկնապատկել ես, բայց Ախուրյանցին այդ պարտքը չի զգում, իսկ իր կողքի մանկապարտեզի գունավոր ներկած դարպասն ամեն օր է տեսնում:

Քայլ 5. Անընդհատ նոր թիրախներ, նոր սկանդալներ ես հրահրում երկրում, որ ակտիվ հանրությունը քննարկելու բան ունենա. կրթարշավ ու վիճելի թեզեր, Իրական Հայաստան ու կեղծված Սահմանադրություն, Թուրանի ջուրը խմենք և միջանցքը արտապատվիրակենք, սրբազանների քեռակին ու կաթողիկոսի կուսակրոնություն, հասեք` ուզում են ինձ սպանեն, Գյումրու տոն և Վարդանիկի քրեական ենթամշակույթ:

Արմինե Օհանյան

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031