Լրահոս
Օրվա լրահոսը

Թրամփն անհարմար վիճակի մեջ է դրել ՄԹ վարչապետին

Հուլիս 29,2025 12:48

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Լոնդոնի ծագումով պակիստանցի քաղաքապետ Սադիք Խանին «գարշելի» է անվանել։

Սա Թրամփն ասել է՝ ի պատասխան Շոտլանդիայի իր մասնավոր կալվածքում Միացյալ Թագավորության վարչապետ Քիր Ստարմերի հետ մամուլի ասուլիսի ժամանակ հնչած հարցի՝ Մեծ Բրիտանիա սեպտեմբերի 17-19 կայանալիք իր պետական այցի ժամանակ նա կայցելի՞ մայրաքաղաք Լոնդոն։

«Ես կայցելեմ Լոնդոն։ Ես քաղաքապետի երկրպագուն չեմ։ Ես կարծում եմ, որ Լոնդոնի քաղաքապետը ահավոր աշխատանք է կատարում։ Գարշելի մարդ է (nasty person)», – վարչապետի հետ կողք-կողքի նստած՝ վարչապետի կուսակից Սադիք Խանի հասցեին ասել է նախագահ Թրամփը։

Բարեկիրթ ծիծաղով ընդհատելով Սպիտակ տան առաջնորդին՝ վարչապետ Ստարմերն արձագանքել է․ «Նա (քաղաքապետը – Ա․Ա․) իմ ընկերն է»։

Թրամփը շարունակել է՝ քաղաքապետը վատ է աշխատում, միեւնույն ժամանակ վերահաստատել, որ կայցելի մայրաքաղաք։

 

Սադիք Խանը հիացած է

Ըստ բրիտանական լրատվամիջոցների՝ Լոնդոնի քաղաքապետի խոսնակը հայտնել է, որ 2016-ից պաշտոնավարող Սադիք Խանը «հիացած» է, որ Դոնալդ Թրամփը կայցելի «աշխարհի լավագույն մայրաքաղաք»։

Քաղաքապետի խոսքով՝ պատահական չէ, որ Թրամփի նախագահության օրոք ռեկորդային թվով ամերիկացիներ են դիմել՝ Միացյալ Թագավորության քաղաքացիություն ձեռք բերելու համար։

 

 

Նախապատմություն

 

Նախագահ Դոնալդ Թրամփի եւ քաղաքապետ Սադիք Խանի հակասությունները տարիների պատմություն ունեն եւ հիմնականում վերաբերում են մահմեդականության, բազմազանության եւ ներգաղթային քաղաքականության առնչությամբ հակոտնյա տեսակետներին։

 

Արսեն ԱՅՎԱԶՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031