Լրահոս
Օրվա լրահոսը

«Արմավիր» ՔԿՀ չհայտարարված այցի ընթացքում ՄԻՊ ներկայացուցիչներն ուսումնասիրել են ազատությունից զրկված անձանց, այդ թվում՝ Աղվան Արշակյանի իրավունքների ապահովման վիճակը

Հուլիս 29,2025 13:07

Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ ՄԻՊ ներկայացուցիչները հուլիսի 28-ին չհայտարարված այց են իրականացրել Արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ:

Տեղի են ունեցել առանձնազրույցներ ազատությունից զրկված անձանց, այդ թվում՝ վերջին իրադարձությունների հետևանքով կալանավորված Աղվան Արշակյանի հետ։

Ուսումնասիրվել են նրանց իրավունքների (այդ թվում՝ առողջության պահպանման) ապահովման վիճակը, պահման պայմանները և այլն: Այցի մանրամասները խորհրդապահական են՝ հրապարակման ենթակա չեն:

Չհայտարարված այցի արդյունքները կամփոփվեն և արձանագրված խնդիրների կապակցությամբ Պաշտպանի իրավասության շրջանակում կձեռնարկվեն համապատասխան միջոցներ:

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հատուկ ընդգծում է, որ ազատությունից զրկված կամ այլ կերպ պետության իրավասության ներքո գտնվող անձանց իրավունքների ապահովման համար պետությունը կրում է պատասխանատվություն:

Ազատությունից զրկված անձանց իրավունքների ապահովման հարցերը մշտապես գտնվում են Մարդու իրավունքների պաշտպանի անմիջական ուշադրության ներքո:

Մարդու իրավունքների պաշտպան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031