Լրահոս
Օրվա լրահոսը

imID-ը ձեռք է բերել Mobile ID համակարգը Viva-ից՝ նոր փուլ բացելով Հայաստանի թվային ինքնության զարգացման գործում

Հուլիս 29,2025 18:25

2025 թ․ հուլիսի 28-ին imID և Viva ընկերությունները պաշտոնապես հայտարարեցին, որ Viva-ի կողմից մշակված և ներդրված Mobile ID համակարգը՝ այժմ ամբողջությամբ փոխանցվել է imID-ին։ Այս ձեռքբերումը տեղի է ունեցել պայմանագրի ստորագրման պաշտոնական արարողության ընթացքում, որին մասնակցել են ընկերությունների ղեկավարները՝ Կարեն Մկոյանը (imID) և Արմեն Ավետիսյանը (Viva)։

Mobile ID-ի ձեռքբերումը նշանակում է, որ Հայաստանի թվային ինքնության առանցքային տեխնոլոգիան այժմ կառավարելու է միակենտրոն, համախմբող և ռազմավարական նշանակության հարթակ՝ imID։ Այս փոփոխությունը թույլ է տալիս համախմբել բոլոր երեք հեռահաղորդակցային օպերատորներին և տասը առաջատար բանկերին՝ մեկ ազգային ենթակառուցվածքի ներքո։

Տեսանյութ

«Viva-ն իր տեխնոլոգիական փորձը և երկարամյա փորձառությունը փոխանցում է imID-ին՝ հավատալով, որ նոր կառուցվածքի ներքո Mobile ID-ն կզարգանա առավել լայն թափով և կունենա համապետական նշանակություն։ Սա կարևոր քայլ է Հայաստանի թվայնացման ուղղությամբ», – նշել է Արմեն Ավետիսյանը։

imID-ը, որը հիմնադրվել է 2024 թվականին՝ բանկերի և հեռահաղորդակցական ընկերությունների կողմից, գործում է որպես վստահության ծառայություններ մատուցող (Trust Service Provider) ՝ նպատակ ունենալով ստեղծել ժամանակակից թվային ինքնության էկոհամակարգ։ Mobile ID-ի ձեռքբերումը նաև հիմք է ստեղծում ծառայությունների արդիականացման և նորարարական լուծումների ներդրման համար՝ հասանելի դարձնելով ապահով թվային նույնականացում և էլեկտրոնային ստորագրություն Հայաստանի բոլոր քաղաքացիների համար։

«Մենք պատրաստում ենք ծառայությունների լայնածավալ փաթեթ, որը կբերի ոչ միայն տեխնոլոգիական արդիականացում, այլ նաև զգալի առաջընթաց թվային հասարակության կառուցման ճանապարհին։ Viva-ից ձեռք բերված Mobile ID լուծումը,որին արդեն ինտեգրված են Յուքոմ եւ Թիմ Տելեկոմ Արմենիա հեղահաղորդակցութան ընկերությունները, համատեղ ուժերով կվերափոխվի՝ դառնալով մատչելի, արագ և անվտանգ ինքնության հաստատման գործիք յուրաքանչյուրի համար՝ պետական, մասնավոր և անհատական մակարդակներում», – նշել է Կարեն Մկոյանը։

Այս ձեռքբերումը նոր ազդակ է տալիս Հայաստանի թվային փոխակերպման գործընթացին՝ մոտեցնելով այն միջազգային չափանիշներին և նպաստելով Հայաստանի ինտեգրմանը համաշխարհային թվային էկոհամակարգերին։

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031