Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞վ է Նիկոլը, որ Հայ առաքելական եկեղեցու կամ մեր հավատի դեմ ինչ-որ բան ձեռնարկի ու հաջողի. «Վերածնվող Արցախ» հ/կ նախագահ

Հուլիս 29,2025 17:33

«Հաշվի առնելով Հայ Առաքելական եկեղեցու դեմ արշավը՝ ես ի սկզբանե ասել եմ, որ իր մոտ ոչինչ չի ստացվելու: Ո՞վ է Նիկոլը, որ Հայ առաքելական եկեղեցու կամ մեր հավատի դեմ ինչ-որ բան ձեռնարկի ու հաջողի: Բոլորս պետք է նմանատիպ պրոցեսների դեմ ազգովի պայքարենք ու ջախջախենք: Նման մտածելակերպի, տեսլականի ողնաշարը պետք է ջարդվի» ,- «Հայելի » ակումբում նշեց արցախցի հասարակական-քաղաքական գործիչ, «Վերածնվող Արցախ» հ/կ նախագահ Անաստաս Իսրայելյանը:

«Տեսեք՝ հանրության մեջ ինչ են սերմանում սրանք, հանրության մեջ սերմանել էին, որ պետք է Արցախը հանձնել, հանրության մեջ սերմանել են իրար հանդեպ ատելություն: Ու այս իրավիճակում միայն իրենք են շահում դրանից: Տեսնում եք վերջին արտահայտությունները, թեկուզ Վարդավառի թեմայով արված նրա գրառումը , թե տեսեք՝ ինչ լավ են ապրում մարդիկ, ինչ լավ երկիր է Հայաստանը… Տո դու ի՞նչ կապ ունես Հայաստանի հետ, դո՞ւ ես այդ երկիրը ստեղծել, երկրի կեսից շատը հանձնել ես…

Ասում ես՝ կեցցե Հայաստանը: Բայց կեցցե Հայաստանը այն տղաների շնորհիվ, որոնք Հայաստանն ու հայկական Արցախը պահել են, կեցցեն նրանք, ոչ թե դու… Աբսուրդ է, ուրիշի թողածով, ուրիշի հերոսության հաշվին ինչ-որ մտքեր է արտահայտում, բայց որ գալիս է պահը, հերոսների արյունով ազատագրած հողերը հանձնում է, ձեւափոխում է մտքերը, հակառակն է ասում: Այս յոթ տարիներին դրա արածները հիշեք՝ «Արցախը Հայաստան է եւ վերջ», բայց հետո ասում է «Արցախը Ադրբեջան է», մեկ ասում է՝ հայ ժողովուրդը էսպես, մեկ էլ՝ չէ, հայ ժողովուրդն էնպես… Թող մի հատ նախ կողմնորոշվեն, թե ինչ կապ ունեն իրենք հայ ժողովրդի հետ»,-ասում է «Վերածնվող Արցախ» հ/կ նախագահը:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031