Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրին ունի ենթակառուցվածքներ, որոնց նպատակային օգտագործումը կարող է լուրջ արդյունքների բերել. Դավիթ Առուշանյանը՝ ՄԱԿ-ի գրասենյակի մշտական համակարգողին

Հուլիս 29,2025 17:41

Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանն այսօր ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի մշտական համակարգող Ֆրանսուազ Ժակոբին:

Մարզպետը ողջունել է հյուրին, կարևորել ՄԱԿ-ի գրասենյակի կոմից իրականացված ծրագրերը մարզում։

«Ուզում եմ շնորհակալություն հայտնել Շիրակի մարզ այցելելու համար։ Շիրակը Հայաստանի հյուսիսային հատվածում է և սահմանակից է երկու պետությունների՝ Թուրքիային և Վրաստանին։ Գյումրին իր մեծությամբ մեր երկրի 2-րդ քաղաքն է համարվում և մշակութային հարուստ ժառանգություն ունի։ Չնայած երկրաշարժից հետո արդյունաբերական մեծ ներուժը կորցրեց, սակայն այժմ հաստատուն քայլեր է անում թեթև արդյունաբերության զարգացման, զբոսաշրջության, գյուղատնտեսության զարգացման առումով։ Գյումրին ունի ենթակառուցվածքներ, որոնց նպատակային օգտագործումը կարող է լուրջ արդյունքների բերել։ Կառավարությունն անում է հնարավորը՝ համայնքների համաչափ զարգացման, դպրոցների, մանկապարտեզների, առողջապահական հաստատությունների նորոգման, հիմնանորոգման, ճանապարհների կառուցման և վերանորոգման նպատակով։ Շիրակի մարզպետի աշխատակազմն ու ես անձամբ ջանք չենք խնայի փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող իրատեսական նախաձեռնությունները կյանքի կոչելու համար», – նշել է Դավիթ Առուշանյանը։

Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի մշտական համակարգողը շնորհակալություն է հայտնել մարզպետին ջերմ ընդունելության համար՝ ընդգծելով, որ այցի նպատակը Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի կողմից առաջիկա 5 տարիների համար ծրագրերի մշակումն է, որոնք առնչվելու են մարդու իրավունքներին, առողջապահական, կրթական, էկոնոմիկայի ոլորտներին, կանաչապատմանը։

Հանդիպման ժամանակ քննարկվել են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին, մարզում անօթևանության խնդրին վերաբերող մի շարք հարցեր ևս։
Դավիթ Առուշանյանն ու Ֆրանսուազ Ժակոբն այցելել են «Հայկական կարմիր խաչի ընկերության Գյումրու շուրջօրյա խնամքի կենտրոն»։

Ընկերության նախագահ Դավիթ Ներսիսյանի ուղեկցությամբ պատասխանատուները շրջել են հաստատությունում, ծանոթացել պայմաններին, որից հետո հանդիպում է եղել կենտրոնում բնակվող ավագ սերնդի ներկայացուցիչների հետ։

ՀՀ Շիրակի մարզպետի աշխատակազմ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031